Հանրապետական երիտասարդական նախագծերի մրցույթ. «100 գաղափար Հայաստանի համար»
ОбществоՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից Orer.am-ին տեղեկացնում են, որ նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ հետևյալ անվանակարգերում.
1. Գյուղատնտեսական գիտություններ
2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
3. Բժշկական և դեղագործական գիտություններ
4. Տեխնիկական գիտություններ
5. Ճարտարապետություն
Մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2016 թվականի հոկտեմբերի 21-ը:
Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն ՀՀ դրամ, իսկ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի երեք հաղթող նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:
Մրցույթի կազմկոմիտեի կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որը կիրականացնի մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։ Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ:
2016 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին Երևան քաղաքում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, իսկ հանձնաժողովի նիստի ժամանակ տեղի կունենա նախագծերի ներկայացում հեղինակների կամ հեղինակային խմբերի կողմից, որին կհաջորդի նախագծերի վերջնական գնահատման գործընթացը:
Հանձնաժողովը, ըստ հաստատված անվանակարգերի, կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և այն կներկայացնի կազմկոմիտեին:
Կազմկոմիտեի կողմից արդյունքների ամփոփումից հետո կորոշվեն մրցույթի երեք հաղթող նախագծերը:
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություններ կարող եք ստանալ այս հղումով՝ http://erit.am/news/hy/71919
Ա.Գ.