Բակո Սահակյանը մասնակցել է Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությանը
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ, որտեղ մասնակցել է նոր վերանորոգված Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման և մի շարք նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողություններին:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Մաքսիմ Աթայանցին հայրենի գյուղին մշտական աջակցություն ցուցաբերելու համար` դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
%20-Info.jpg?1476204959761)
%20-Info.jpg?1476204971751)
%20-Info.jpg?1476204980190)
-Info.jpg?1476204988798)
