Արցախի նախագահն ընդունել է բարերար Վիտալի Գրիգորյանցին
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է բարերար Վիտալի Գրիգորյանցին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: