Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կիրականացվի կոշտ հարկաբյուջետային և մեղմ դրամավարկային քաղաքականություն

Տնտեսական ցուցանիշների  անկման, ստագնացիաների կամ ռեցեսիաների ժամանակ, գաղտնիք չէ, որ տնտեսության ակտիվացման ամենարդյունավետ ճանապարհներից են՝ խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների իրականացումը:

Հետճգնաժամային ժամակահատվածում  հաճախ է եղել, որ նախկին կառավարությունների կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը, կամ  ԿԲ-ի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունները բնորոշվել են, որպես մեղմ, խթանող կամ ընդլայնողական, սակայն այդպիսի բնորոշումները  այնքան էլ միանշանակ չեն եղել, դրանք հաճախ մասնակի խթանող քաղաքականություններ են եղել:

Շատ հաճախ, հիմնվելով ընդամենը որևէ մեկ  գործիքակազմի վրա՝ օրինակ ծախսերի  ավելացման կամ տոկոսադրույքների իջեցման փաստի վրա, դեռևս ճիշտ չէ դրանք ամբողջովին բնորոշել որպես մեղմ հարկաբյուջետային կամ ընդլայնողական դրամավարկային քաղաքականություններ: Մեր տնտեսությանը այժմ հարկավոր են իրական և ոչ կիսատ պռատ խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններ: 

Իհարկե ներկա իրավիճակում, միաշանակ ճիշտ կլիներ Հայաստանում իրականացնել  ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը (հիմնականում տոկոսադրույքների իջեցման և դրամական զանգվածի կտրուկ ավելացման հաշվին) և մեղմ հարկաբյուջետային քաղաքականություն (նվազեցնել հարկերը և ընդլայնել պետական ծախսերի մակարդակը): Ինչու չէ, չի կարելի բացառել նաև այլ ոչ դասական գործիքակազմերի կիրառություն նույնպես:

Ի տարբերություն բազմաթիվ երկրների, որոնք վերջին տարիներին ակտիվորեն կիրառել են խթանող դրավարկային քաղաքականություն և ներկայումս  այդ երկրների կենտրոնական բանկերը, հիմնականում սպառել են դրամավարկային քաղաքականության ավանդական միջոցները և սկսել են ավելի շատ շեշտը դնել ֆիսկալ գործիքակազմերի վրա, Հայաստանում հակառակն է՝ մեր մոտ դեռևս մեծ ռեսուրսներ կան խթանող դրամավարկային քաղաքականություն իրականացնելու համար:

Իսկ հարկաբյուջետային քաղաքականության առումով, եթե կարող ենք հարկային բեռի թեթևացման ուղիով շարժվել, ապա պետական ծախսերի ավելացման առումով, արդեն լուրջ սահմանափակումներ կան: Հիշեցնենք, որ վերջին տարիներին, կառավարությունները արտաքին պետական պարտքի ավելացման հաշվին, ավելացրել են պետական ծախսերի մակարդակը, որոշակիորեն ակտիվացնելով տնտեսությունը, սակայն միաժամանակ մեծ ծավալի անօրինական յուրացումների և կոռւոպցիայի պայմաններ ստեղծել:

Անշուշտ, հիմա էլ նպատակահարմար կլիներ ընդլայնել ծախսերի մակարդակը, սակայն արտաքին պետական պարտքի մակարդակի սահմանագծին սրընթաց մոտեցման արդյունքում, կառավարությունը ստիպված է սահմանափակել պարտքի ձեռք բերման և կրճատել բյուջեի ծախսերի մակարդակները:

Այդ տեսակետից այս կառավարության մոտեցումը հասկանալի է: Պատահական չէ, որ վարչապետը ԱԺ-ում իր վերջին ելույթի ժամանակ, եկող տարվա բյուջետային քաղաքականությունը բնորոշեց՝ որպես կոշտ հարկաբյուջետային:  Իհարկե, կարելի է ծախսերը մեծացնել ներքին պարտքի ավելացման հաշվին, սակայն հավանաբար կառավարությունը զգուշանում  է ընդհանրապես պետական պարտքի ավելացումից և չի այստեղ ցանկանում ռիսկերի գնալ, փորձելով վերահսկել պարտքի մակարդակը նվազող դեֆիցիտի և պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման ճանապարհով:

Կառավարությունը նպատակ է դրել ապահովել 2017թ-ին 3,2% տնտեսական աճ, որին հասնելու համար էլ, սակայն բավականին ջանքեր են պահանջվում: Իհարկե, դա բավարարար ցուցանիշ չէ, տնտեսության զարգացում ապահովելու համար: Սակայն, եթե ռեալ գնահատենք վիճակը, ապա եկող տարվա համար բարձր տնտեսական աճ ապահովելու լուրջ հիմքեր չունենք:

Նախ, վերջին 2 տարում տնտեսական աճին հիմնականում նպաստող հանքարդյունաբերությունը, դժվար թե կարողանա նորից բարձր աճի տեմպեր ապահովել, իսկ գյուղատնտեսությունը կախված է եղանակային պայմաններից և անկանխատեսելի ցուցանիշներ կարող է գրանցել: Հուսով ենք, որ ծխախոտագործությունը և խմիչքների արտադրությունը դեռևս կշարունակեն բարձր աճ ապահովել, որոնք կնպաստեն արդյունաբերության և արտահանման աճին: Ծառայությունների ոլորտը նույնպես խնդիրներ կունենա բարձր աճ ապահովելու համար, հատկապես «զվարճությունների ու հանգստի ծառայությունների» հոդվածով,  բնակչության եկամուտների նվազման ֆոնի վրա: Իսկ ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ ռեցեսիայից դուրս գալու համար մեծ ջանքեր են հարկավոր և դժվար թե եկող տարի այս կարևոր ոլորտը նպաստի տնտեսական աճին, եթե նույնիսկ չզսպի: Մնում է աշխատել արդյունաբերության և ծառայությունների այն ենթաճյուղերի վրա, որտեղ վերջին տարիներին ճահճային վիճակ է ձևավորվել կամ անկում են գրանցվել: Իսկ դրանք շատ են: Գյուղատնտեսության ոլորտում նույնպես արմատական քայլեր են պետք:

Միակ ելքը մնում է տնտեսվարողների հարկային բեռը զգալիրեն թոթափելը, այսինքն թողնել փոքր և միջին ոլորտի ձեռնարկություններին իսկապես շնչել, նրանց խթանել, աջակցել և ոգևորել: Իսկ բյուջեի եկամուտները ապահովել արտոնյալ գործարարների և խոշոր օլիգարխներից հարկերի ավելացման հաշվին, այնքան, որքան որ պետք է հարկվեին ըստ օրենքի: Դրա համար նոր ընդունված հարկային օրենսգրքի արմատական փոփոխություններ են պետք, այլապես այդ օրենսգիրքը  անհամատեղելի է կառավարության շրագրի և բյուջեի առջև դրված նպատակների հետ:

Խնայողաբար բյուջեի ծախսումներ,   տնտեսությանը «խեղդող» մոտեցումներից հրաժարում,  կոշտ քաղաքականություն դեֆիցիտի աճից խուսափելու համար, պարտքի կայունացում, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացում: Ահա սրանք են եկող տարվա բյուջեի հիմնական ուղղությունները:

 

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team