«Պոբեդա» -ն սկսել է դեպի Գյումրի տոմսերի վաճառքը
Общество«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Ինչպես հաղորդում է Orer.am-ը` վկայակոչելով «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական կայքը, տոմսերի գները սկսվելու ե ն 999 ռուբլուց (ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ տոմսերը կարժենան սկսած 10 հազար դրամից):
Ավիաընկերությունը դեպի Գյումրի չվերթները կսկսի դեկտեմբերի 15-ից եւ թռիչքներ կիրականացնի շաբաթական երեք օր կտրվածքով` երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին: