Ստեփանավանի լեռնանցքում, Լանջիկում և Նոյեմբերյանում մառախուղ է
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ, Ախուրյանի, Սպիտակի, Ապարանի, Արարատի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ստեփանավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը ՝ 10-15 մ, Լանջիկում տեսանելիությունը 30 մետր է, իսկ Նոյեմբերյանում` մինչև 100 մ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։