Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ԼՂ-ում զինծառայողների վիրավորվելու մասին լուրերը
ОбществоՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում` Մարտունու ուղղությամբ, հակառակորդի արկակոծության հետևանքով հայկական կողմից վիրավորներ կան:
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ սահմանային որոշ կրակոցներ եղել են, սակայն զոհեր և վիրավորներ հայկական կողմի ց չկան:
«Ըստ պաշտպանության բանակի հայտնած տեղեկությունների՝ այս պահի դրությամբ նման բան չկա: Չնայած եղել են որոշակի սահմանային կրակոցներ՝ որևէ զոհ կամ վիրավոր չկա»,- ասաց Հովհաննիսյանը:
Սոցիալական կայքերում տեղեկություններ են տարածվել ԼՂ մարտական դիրքերում լարվածության և վիրավորների առկայության մասին: