Արցախում տնտեսական, բժշկական, սոցիալական հարցերը պետք է լինեն առաջնային. Լիոնի փոխքաղաքապետ
ОбществоԼիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն անհրաժեշտ է համարում Արցախի խնդրի ուղղությամբ տարբեր խողովակներով աշխատելը:
Ժորժ Կեպենեկյանն այս մասին խոսել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի շրջանակում զրուցելով լրագրողների հետ:
«Արցախը միշտ վտանգի մեջ է, և տնտեսական, բժշկական, սոցիալական հարցերը պետք է առաջնային լինեն, որպեսզի ժողովրդի բարեկեցությունն ապահովվի»,- ասաց նա:
Անդրադառնալով դեկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվող համաժողովին` նա նշեց, որ ՀՀ կառավարության հետ պետք է որոշել, թե կոնկրետ որ ոլորտներում է ներդրում իրականացվելու:
«Ֆրանսիայի բոլոր քաղաքներն էլ մի փոքր դժվար վիճակում են, որովհետև կառավարությունը բավականին սեղմել է համայնքների բյուջեները: Լիոն քաղաքի բյուջեն, օրինակ, 8 տոկոսով նվազել է: Կան դժվարություններ, իհարկե, ավելի լավ կլինի` այժմ հավաքվենք, Հայաստանի կառավարության հետ որոշենք, թե որտեղ է ավելի նպատակահարմար օգտագործել գումարը»: