Ереван, 17.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам» На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протокол WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTok Израиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в Вашингтоне Трамп заявил, что не планирует возобновлять военные действия против Ирана Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждение Гимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира «Армения – земля потомков Ноя»: французское издание WSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоров


Հայաստանը Ռուսաստանի հուսալի ռազմավարական դաշնակիցն է, և այդ մասին պետք է իմանան բոլորը. Արտաշես Գեղամյան

Политика

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է երկրի արտաքին քաղաքականության և միջազգային կառույցների շրջանակներում ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցության մասին։

Ձեր ելույթներում Դուք քանիցս նշել եք, որ հայկական պատվիրակությունը միջազգային տարբեր հարթակներում, անշուշտ, պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, և ինչպե՞ս են իրենց պահել ՀԱՊԿ գծով մեր մյուս գործընկերները։

- Մինչ ներկայացնելը, թե ինչպես ենք համագործակցում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակության հետ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, որպես նախաբան հիշեցնեմ ահա թե ինչի մասին։ 2014թ. մարտին, երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում դրվեց Ղրիմի վերաբերյալ հակառուսական բանաձև ընդունելու հարցը, քվեարկությանը մասնակցում էին 100 երկրների ներկայացուցիչներ։ Քվեարկությանը մասնակցող ընդամենը 11 երկիր «դեմ» արտահայտվեց հակառուսական բանաձևի ընդունմանը։ Դրանց թվում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոլիվիայի, Կուբայի, ԿԺԴՀ-ի, Նիկարագուայի, Սուդանի, Սիրիայի, Վենեսուելայի և Զիմբաբվեի ներկայացուցիչները։ Երկուսուկես տարի անց, տառացիորեն 3 օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ՄԱԿ Երրորդ կոմիտեում քվեարկության ներկայացվեց համանման հակառուսական, ռուսատյաց բանաձև։ Եվ ահա, 73 երկրների ներկայացուցիչներ «կողմ» քվեարկեցին այդ բանաձևի ընդունմանը, 23-ը՝ «դեմ», այդ թվում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Չինաստանը։ Այս դեպքում «դեմ» քվեարկողներին միացել էին նաև Ղազախստանն ու Ուզբեկստանը։ Ցավոք, ՀԱՊԿ գծով մեր գործընկերները՝ Ղրղզստանը և Տաջիկստանը, «ձեռնպահ» մնացին քվեարկության ժամանակ։

- Դա՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում։ Իսկ ինչպե՞ս են գործերը ԵԱՀԿ ԽՎ-ում։

Այնտեղ պատկերն ավելի ճնշող է (համերաշխություն չդրսևորելու առումով) ՀԱՊԿ անդամ պետությունների որոշ պատվիրակությունների քվեարկության պարագայում՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հակառուսական բանաձև ընդունելիս։ 2015թ. հուլիսի 5-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում (Հելսինկի), որը զուգադիպել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, իմ կողմից շատ հարգված Իլկա Կաներվան, քվեարկության չդնելով Ամփոփիչ հռչակա գրի նախագիծը, ասաց, որ պատվիրակներից ոչ ոք դեմ չի արտահայտվել Հելսինկյան հռչակագրի ընդունմանը և այդպիսով՝ այն ընդունվում է միաձայն, ավելին, դրա հետ մեկտեղ՝ որպես այդ հարցը հաստատելու և քննարկումն ավարտելու նշան, նիստը վարողի մուրճով հարվածեց սեղանին։ Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակությունն այդ ժամանակ Հելսինկիում չկար։

Ինչպես հիշում եք, Սերգեյ Եվգենևիչ Նառիշկինը պաշտոնապես, դեռևս նստաշրջանի աշխատանքն սկսվելուց առաջ, հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ քանի որ պատվիրակության որոշ անդամների Ֆինլանդիա մուտքի վիզաներ չեն տրվել, ռուսաստանյան պատվիրակությունը լրիվ կազմով բոյկոտում է ԵԱՀԿ ԽՎ Հելսինկիի խորհրդաժողովը։ Եվ ահա, կրկնում եմ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, Հռչակագիրը քվեարկության չդնելով, հայտարարեց, թե Հելսինկյան հռչակագիրն ընդունվել է «միաձայն»։

Բնականաբար, Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը, այս պարագայում՝ հանձին Ձեր խոնարհ ծառայի, բարձրացրեց մեր երկրի նշումով համապատասխան ցուցանակն ու խոսք խնդրեց՝ հանդիմանելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին այն բանի համար, որ նա, խախտելով ԵԱՀԿ ԽՎ Ընթացակարգի կանոնները, քվեարկության չի դրել բանաձևի նախագիծը, ինչի հետևանքով մենք այդպես էլ չիմացանք, թե ով է «կողմ» քվեարկել, ով՝ «դեմ» և ով՝ «ձեռնպահ»։

Ես սա ասում եմ ո՛չ նրա համար, որ հերոսացնեմ իմ գործողությունները, ես հետևել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր գծին, որը միշտ հստակ հայտարարել է. Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և մեր գործընկերը, ու մենք միշտ հավատարիմ կլինենք այն բոլոր պայմանագրերին ու պայմանավորվածություններին, որոնք կնքվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Մի խոսքով, երբ հարցը քվեարկության դրվեց, «դեմ» քվեարկեց միայն Հայաստանը՝ հանձին պատվիրակության ղեկավարի։ Ղազախստանն այդ քվեարկության ժամանակ ոչ երևում էր, ոչ էլ ձայնն էր լսվում։ Ղրղզստանն ու Տաջիկստանը նույնպես մեջտեղում չկային, անգամ Բելառուսը որևէ կերպ չդրսևորեց իր դիրքորոշումը։

Եվ ստացվում է այնպես, որ, երևանյան սլենգով ասած՝ Հայաստանը կոտրեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրների կայֆը, թե չէ հակառուսական, ռուսատյաց Հելսինկյան հռչակագիրն ընդունվելու էր «միաձայն»։ Հետո ավելի հետաքրքիր է դառնում։ Տառացիորեն մի քանի ամիս առաջ Թբիլիսիում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական 25-րդ խորհրդաժողովում, նորից Ամփոփիչ հռչակագրում հակառուսական կետեր մտցվեցին։

Բարեբախտաբար, ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան ամենամյա նստաշրջանին։ Նշեմ, որ Թբիլիսյան հռչակագրի քվեարկության արդյունքներով ընդամենը չորս պատվիրակ է «դեմ» քվեարկել (ռուսաստանյան պատվիրակության երեք անդամ և այս անգամ նույնպես՝ հայկական պատվիրակության ղեկավարը)։ Այսինքն՝ մենք այնտեղ նույնպես չդարձանք ընդունվող հռչակագրի վերաբերյալ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցների ո՛չ ելույթների, ո՛չ էլ նրանց դիրքորոշման արտահայտման վկաները։ Ստիպված էի նորից ելույթ ունենալ, և ո՛չ մեկ անգամ՝ հակառուսական առանձին կետերի ընդունման դեմ փաստարկներ բերելով։

Ինչո՞ւ եմ մեր ուշադրությունը սևեռում այսպիսի հարցերի վրա, որովհետև, իսկապես, փորձությունների պահին, հավանաբար, պատվիրակություններից յուրաքանչյուրը թիկունքի կարիք է զգում։ Դե՛ լավ, բայց այս անգամ էլ ՀԱՊԿ գծով մեր գործընկերները «դեմ» չքվեարկեցին։ Եթե շարունակենք այս թեման, ապա պետք է նշել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առանձին կոմիտեներում, մասնավորապես՝ Առաջին կոմիտեում, Երկրորդ կոմիտեում, դեռևս չի եղել դեպք, որպեսզի քննարկվող բանաձևերի նախագծերում պարունակվող հակառուսական որևէ ձևակերպում չվիճարկվի Հայաստանի պատվ իրակության գոնե մեկ անդամի կողմից, որպեսզի մեզնից որևէ մեկը հանդես չգա ընդդեմ նման կանխակալ հակառուսական ձևակերպումների, ընդ որում՝ սկզբունքային, ազնիվ դիրքերից։

Եվ նման սկզբունքային քաղաքականություն վարվում է մշտապես, քանի որ մենք հասկանում ենք, որ սա միջազգային խորհրդարանական մակարդակով գլխավոր այն գծի շարունակությունն է, որն առաջադրել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Ազատի Սարգսյանը։

Միևնույն ժամանակ, բնական է, որ սպասում ես ստանալ տարրական բարոյական, գաղափարական աջակցություն ՀԱՊԿ անդամ պետությունների գործընկեր-պատվիրակների կողմից։

- Լուսաբանո՞ւմ են արդյոք նման իրադրությունը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցները։ Որքանո՞վ են նրանք գնահատում Հայաստանի աշխատանքն ու դիրքորոշումը։

- Ավաղ և ցավոք, մեր հարգարժան ռուսական քարոզչությունը ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան ամենամյա խորհրդաժողովի արդյունքների հիման վրա էական որևէ բան չարեց։ Մի երկու-երեք փոքր, կարճ հաղորդագրությամբ, ինչպես Հելսինկիից, այնպես էլ Թբիլիսիից հետո նշվեց, որ միայն հայկական պատվիրակությունն է, որ չի դավաճանել իր դիրքորոշմանն ու «դեմ» է քվեարկել հակառուսական բանաձևին։

Բայց մեզ, մեր աշխատանքին այստեղ՝ Հայաստանում, հետևում են մեր հարյուր հազարավոր ընտրողները, միջազգային կազմակերպություններում մեր աշխատանքին հետևում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիները, որոնց հարազատները ճակատագրի բերումով Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից հետո հանգրվան են գտել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում։

Եվ միանգամայն բնական է, որ Հայաստանի նման սկզբունքային վերաբերմունքը Եվրամիության անդամ այն երկրների դիրքորոշման հանդեպ, որոնց քաղաքական էլիտաների համար, ըստ էության, բացառապես սկզբունքային է միջազգային համաժողովներում Ռուսաստանին պարսավելը, չի արժանանա այդ երկրների հավանությանը։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ նրանք իրենց առջև միայն մի նպատակ են դնում՝ այդ ամենն անել ի հեճուկս Ռուսաստանի։ Եվ իհարկե, հայկական պատվիրակության նման սկզբունքային դիրքորոշումը ոչ մի կերպ չի ընկալվում մեր եվրոպացի գործընկերների կողմից։

Այս պայմաններում հարկավոր է, որպեսզի գոնե Ռուսաստանը բարոյապես աջակցի մեզ։ Սա հիմա չի ասվում ծափահարությունների համար, այլ որպեսզի մենք կարողանանք վստահ հայտարարել, որ Հայաստանը լսվել է, Հայաստանն ընկալվել և բարձր է գնահատվել իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից։

Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի բնակչությանը ներկայացվի որպես հուսալի ռազմավարական դաշնակից և գործընկեր։ Օգտվելով առիթից՝ չեմ կարող երախտագիտության խոսքեր չասել Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովի հասցեին, որը Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության իր հեղինակային ծրագրում խելամտորեն, նրբանկատորեն, երբ դրա հարկը կա, բացատրում և աջակցում է Հայաստանին՝ ոչ մերկապարանոց ձևով, ավելին՝ պարզաբանում է իրերի ու գործի իսկական դրությունը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության իմաստով։

Այս համատեքստում կուզենայի խնդրել, նախ, Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կիրիլովիչ Վոլինկինին, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք, Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովին, որպեսզի «Мир» հեռուստաալիքի ծրագրերի շրջանակներում մի ինչ-որ պատուհան ունենանք, տեղեկատվության փոխանակման հնարավորություն գոնե քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ, հարթակ ունենանք կենսականորեն կարևոր հարցերի շուրջ քաղաքական կարծիքների փոխանակման համար։ Եվ շատ կարևոր է, որպեսզի այս բոլոր ենթադրվող հաղորդումների վերջնանպատակը լինի այն ճ շմարտության ըմբռնումը, որ Եվրասիական տնտեսական միությունը հզոր միություն է, որը կայացման փուլում է, ավելին՝ այդ միության այլընտրանքը պատերազմն է։

- Ինչպե՞ս արձագանքեցին ՀԱՊԿ գծով մեր գործընկերներն ապրիլյան պատերազմին։

- Մենք լրիվ բարոյական իրավունք ունեինք սպասելու, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր նախագահի հեռախոսը պետք է պայթեր ՀԱՊԿ գծով գործընկերների զանգերից, որոնք իրենց պարտքը պետք է համարեին համերաշխություն հայտնել Հայաստանին փորձության այդ ժամին։

Կարծում եմ, որ սա միանգամայն բնական սպասում էր, որովհետև, կրկնում եմ, Հայաստանը, նրա պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ-ում անգամ ռուսաստանյան պատվիրակության բացակայության պայմաններում միշտ ամուր պաշտպանել են նրա շահերը՝ լինի դա ԵԱՀԿ ԽՎ Հելսինկյան նստաշրջանում, թե 2016թ.ամենամյա ամառային խորհրդաժողովում՝ Թբիլիսիում, արդեն ռուսաստանցի գործընկերների հետ միասին։ Այս հարցերը մեզ համար շատ զգայուն են։

- Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։

- ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի և Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի՝ վերջերս կայացած համատեղ նիստում ունեցած իր ելույթում Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովը բավական ծանրակշիռ ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը։

Այդ տեսլականը տարբեր չէ Ռուսաստանի նախագահի գծից, այո, այն չի տարբերվում նրա դիրքորոշումից։ Գուցե ասվում է այլ խոսքերով, բայց կարգավորման հանդեպ մոտեցման էությունը նույնն է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի։

Եվ երբ Ռուսաստանի նախագահն արդեն ընդգծում է, որ հարկ է խելամտորեն համադրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները, և Ռուսաստանն ինքը միևնույն ժամանակ շատ ճիշտ է իրագործում Ղրիմի բնակչության ինքնորոշվելու իրավունքը, քաղաքական գործչի համար պարզ է դառնում, որ դա ակնհայտ չասված, բայց ակնհայտ արտահայտված աջակցություն է նաև հակամարտության կարգավորման մեր դիրքորոշմանը։

- Պրն Գեղամյան, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի յուրաքանչյուր խորհրդաժողովից առաջ Դուք, որպես կանոն, հանդես եք գալիս ԶԼՄ-ներում՝ դրան առնչակցվող հոդվածով։

- Ես բարձրացնում եմ թեմաներ, հարցեր, որոնք, իմ կարծիքով, հրատապ են։ Իսկ հետո, եթե այդ նյութերը հրապարակվում են «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալության կողմից, այդ ժամանակ ես հասկանում եմ, որ դա արժանացել է նաև քաղաքական ղեկավարության հավանությանը։ Հետո այդ նյութերը թարգմանվում են ԵԱՀԿ 6 աշխատանքային լեզուներով, իսկ այնուհետև ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովների ընթացքում արդեն որպես հրատարակված առանձին գիրք հանձնվում են ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին։ Կուզենայի հատկապես ընդգծել, որ այդ գրքերում չկա որևէ հոդված, որևէ ելույթ կամ հարցազրույց, որտեղ կարմիր թելով հստակ չընդգծվեն, հավանության չարժանանան Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը, ռազմավարական գործընկերությունը։

Նման մոտեցումն, իհարկե, երբեմն առաջացնում է մեր գործընկերների խանդը, և մենք զգում ենք նրանց խանդոտ վերաբերմունքը, ճիշտ այնպես, ինչպես ես ու հայկական պատվիրակության իմ գործընկերները զայրանում ենք, երբ հակառուսական բանաձևն, այնուամենայնիվ, ընդունվում է ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից և երբ մենք տեսնում ենք ադրբեջանական պատվիրակության անդամների ժպտացող, երջանիկ դեմքերը։ Կամ էլ, երբ մեր որոշ գործընկերներ, իհարկե, չեն ծիծաղում, բայց աչքերը փախցնում են հակառուսական բանաձևերի ընդունումից հետո. խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ԵԱՀԿ ԽՎ անդամ պետությունների որոշ պատվիրակների մասին է։ Մենք բոլորս սա պետք է հստակ հասկանանք և գիտակցենք նման քաղաքական վարքագծի հետևանքները։

Ի դեպ, օգտվելով առիթից՝ Ձեզ մի հետաքրքիր փաստ ներկայացնեմ. ես մի անգամ, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ, մեր նախագահի հրավերով ներկա եմ գտնվել միջոցառման նրա մասնակցությամբ։ Ավելին, ես նրան հանձնել եմ իմ մի քանի գրքեր, ինչպես հիմա Ձեզ եմ հանձնում, և այդ գրքերի թվում էր նաև «Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է» գիրքը։ Բայց սկզբում, գիրքը հանձնելիս, ես հարցրի. կարելի՞ է գրքերից մեկի վերնագիրը կարդամ; Դե, ասաց Վադիմիր Վլադիմիրովիչը, հույս ունեմ՝ ամբողջ գիրքը չեք կ արդա։ Երբ կարդացի գրքի վերնագիրը՝ «Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է», Վլադիմիր Վլադիմիրովիչը կանգնեց, մեկնեց ձեռքը, շնորհակալություն հայտնեց և ասաց. «Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ»։ Այդ հանդիպումից մի քանի ամիս հետո, որը կայացել է 2013թ. դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցավ մեծ դժբախտությունն Ուկրաինայում։

Հ.Գ. Երբ մեր զրուցակցին հարցրինք, թե ծրագրում է արդյոք հրատարակել հերթական գիրքը ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովի նախօրեին, նա ասաց, որ շուտով ԵԱՀԿ 6 աշխատանքային լեզուներով լույս է տեսնելու իր «Ռուսաստանը և Եվրոպան եվրոպական քաղաքակրթության գոյության սպառնալիքների առջև» գիրքը։ 

Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, требующие ответственности. Арсен ВарданянСтипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколСтавка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаОбращение движения «Нет «Западному Азербайджану»!» в офис ЮНЕСКО А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мираЮнибанк прошел международную сертификацию в области защиты клиентов «Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях