Երևան, 13.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Վաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ» Երկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ» «Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ» Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»


Հայաստանը Ռուսաստանի հուսալի ռազմավարական դաշնակիցն է, և այդ մասին պետք է իմանան բոլորը. Արտաշես Գեղամյան

Քաղաքական

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է երկրի արտաքին քաղաքականության և միջազգային կառույցների շրջանակներում ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցության մասին։

Ձեր ելույթներում Դուք քանիցս նշել եք, որ հայկական պատվիրակությունը միջազգային տարբեր հարթակներում, անշուշտ, պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, և ինչպե՞ս են իրենց պահել ՀԱՊԿ գծով մեր մյուս գործընկերները։

- Մինչ ներկայացնելը, թե ինչպես ենք համագործակցում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակության հետ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, որպես նախաբան հիշեցնեմ ահա թե ինչի մասին։ 2014թ. մարտին, երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում դրվեց Ղրիմի վերաբերյալ հակառուսական բանաձև ընդունելու հարցը, քվեարկությանը մասնակցում էին 100 երկրների ներկայացուցիչներ։ Քվեարկությանը մասնակցող ընդամենը 11 երկիր «դեմ» արտահայտվեց հակառուսական բանաձևի ընդունմանը։ Դրանց թվում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոլիվիայի, Կուբայի, ԿԺԴՀ-ի, Նիկարագուայի, Սուդանի, Սիրիայի, Վենեսուելայի և Զիմբաբվեի ներկայացուցիչները։ Երկուսուկես տարի անց, տառացիորեն 3 օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ՄԱԿ Երրորդ կոմիտեում քվեարկության ներկայացվեց համանման հակառուսական, ռուսատյաց բանաձև։ Եվ ահա, 73 երկրների ներկայացուցիչներ «կողմ» քվեարկեցին այդ բանաձևի ընդունմանը, 23-ը՝ «դեմ», այդ թվում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Չինաստանը։ Այս դեպքում «դեմ» քվեարկողներին միացել էին նաև Ղազախստանն ու Ուզբեկստանը։ Ցավոք, ՀԱՊԿ գծով մեր գործընկերները՝ Ղրղզստանը և Տաջիկստանը, «ձեռնպահ» մնացին քվեարկության ժամանակ։

- Դա՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում։ Իսկ ինչպե՞ս են գործերը ԵԱՀԿ ԽՎ-ում։

Այնտեղ պատկերն ավելի ճնշող է (համերաշխություն չդրսևորելու առումով) ՀԱՊԿ անդամ պետությունների որոշ պատվիրակությունների քվեարկության պարագայում՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հակառուսական բանաձև ընդունելիս։ 2015թ. հուլիսի 5-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում (Հելսինկի), որը զուգադիպել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, իմ կողմից շատ հարգված Իլկա Կաներվան, քվեարկության չդնելով Ամփոփիչ հռչակա գրի նախագիծը, ասաց, որ պատվիրակներից ոչ ոք դեմ չի արտահայտվել Հելսինկյան հռչակագրի ընդունմանը և այդպիսով՝ այն ընդունվում է միաձայն, ավելին, դրա հետ մեկտեղ՝ որպես այդ հարցը հաստատելու և քննարկումն ավարտելու նշան, նիստը վարողի մուրճով հարվածեց սեղանին։ Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակությունն այդ ժամանակ Հելսինկիում չկար։

Ինչպես հիշում եք, Սերգեյ Եվգենևիչ Նառիշկինը պաշտոնապես, դեռևս նստաշրջանի աշխատանքն սկսվելուց առաջ, հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ քանի որ պատվիրակության որոշ անդամների Ֆինլանդիա մուտքի վիզաներ չեն տրվել, ռուսաստանյան պատվիրակությունը լրիվ կազմով բոյկոտում է ԵԱՀԿ ԽՎ Հելսինկիի խորհրդաժողովը։ Եվ ահա, կրկնում եմ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, Հռչակագիրը քվեարկության չդնելով, հայտարարեց, թե Հելսինկյան հռչակագիրն ընդունվել է «միաձայն»։

Բնականաբար, Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը, այս պարագայում՝ հանձին Ձեր խոնարհ ծառայի, բարձրացրեց մեր երկրի նշումով համապատասխան ցուցանակն ու խոսք խնդրեց՝ հանդիմանելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին այն բանի համար, որ նա, խախտելով ԵԱՀԿ ԽՎ Ընթացակարգի կանոնները, քվեարկության չի դրել բանաձևի նախագիծը, ինչի հետևանքով մենք այդպես էլ չիմացանք, թե ով է «կողմ» քվեարկել, ով՝ «դեմ» և ով՝ «ձեռնպահ»։

Ես սա ասում եմ ո՛չ նրա համար, որ հերոսացնեմ իմ գործողությունները, ես հետևել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր գծին, որը միշտ հստակ հայտարարել է. Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և մեր գործընկերը, ու մենք միշտ հավատարիմ կլինենք այն բոլոր պայմանագրերին ու պայմանավորվածություններին, որոնք կնքվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Մի խոսքով, երբ հարցը քվեարկության դրվեց, «դեմ» քվեարկեց միայն Հայաստանը՝ հանձին պատվիրակության ղեկավարի։ Ղազախստանն այդ քվեարկության ժամանակ ոչ երևում էր, ոչ էլ ձայնն էր լսվում։ Ղրղզստանն ու Տաջիկստանը նույնպես մեջտեղում չկային, անգամ Բելառուսը որևէ կերպ չդրսևորեց իր դիրքորոշումը։

Եվ ստացվում է այնպես, որ, երևանյան սլենգով ասած՝ Հայաստանը կոտրեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրների կայֆը, թե չէ հակառուսական, ռուսատյաց Հելսինկյան հռչակագիրն ընդունվելու էր «միաձայն»։ Հետո ավելի հետաքրքիր է դառնում։ Տառացիորեն մի քանի ամիս առաջ Թբիլիսիում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական 25-րդ խորհրդաժողովում, նորից Ամփոփիչ հռչակագրում հակառուսական կետեր մտցվեցին։

Բարեբախտաբար, ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան ամենամյա նստաշրջանին։ Նշեմ, որ Թբիլիսյան հռչակագրի քվեարկության արդյունքներով ընդամենը չորս պատվիրակ է «դեմ» քվեարկել (ռուսաստանյան պատվիրակության երեք անդամ և այս անգամ նույնպես՝ հայկական պատվիրակության ղեկավարը)։ Այսինքն՝ մենք այնտեղ նույնպես չդարձանք ընդունվող հռչակագրի վերաբերյալ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցների ո՛չ ելույթների, ո՛չ էլ նրանց դիրքորոշման արտահայտման վկաները։ Ստիպված էի նորից ելույթ ունենալ, և ո՛չ մեկ անգամ՝ հակառուսական առանձին կետերի ընդունման դեմ փաստարկներ բերելով։

Ինչո՞ւ եմ մեր ուշադրությունը սևեռում այսպիսի հարցերի վրա, որովհետև, իսկապես, փորձությունների պահին, հավանաբար, պատվիրակություններից յուրաքանչյուրը թիկունքի կարիք է զգում։ Դե՛ լավ, բայց այս անգամ էլ ՀԱՊԿ գծով մեր գործընկերները «դեմ» չքվեարկեցին։ Եթե շարունակենք այս թեման, ապա պետք է նշել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առանձին կոմիտեներում, մասնավորապես՝ Առաջին կոմիտեում, Երկրորդ կոմիտեում, դեռևս չի եղել դեպք, որպեսզի քննարկվող բանաձևերի նախագծերում պարունակվող հակառուսական որևէ ձևակերպում չվիճարկվի Հայաստանի պատվ իրակության գոնե մեկ անդամի կողմից, որպեսզի մեզնից որևէ մեկը հանդես չգա ընդդեմ նման կանխակալ հակառուսական ձևակերպումների, ընդ որում՝ սկզբունքային, ազնիվ դիրքերից։

Եվ նման սկզբունքային քաղաքականություն վարվում է մշտապես, քանի որ մենք հասկանում ենք, որ սա միջազգային խորհրդարանական մակարդակով գլխավոր այն գծի շարունակությունն է, որն առաջադրել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Ազատի Սարգսյանը։

Միևնույն ժամանակ, բնական է, որ սպասում ես ստանալ տարրական բարոյական, գաղափարական աջակցություն ՀԱՊԿ անդամ պետությունների գործընկեր-պատվիրակների կողմից։

- Լուսաբանո՞ւմ են արդյոք նման իրադրությունը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցները։ Որքանո՞վ են նրանք գնահատում Հայաստանի աշխատանքն ու դիրքորոշումը։

- Ավաղ և ցավոք, մեր հարգարժան ռուսական քարոզչությունը ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան ամենամյա խորհրդաժողովի արդյունքների հիման վրա էական որևէ բան չարեց։ Մի երկու-երեք փոքր, կարճ հաղորդագրությամբ, ինչպես Հելսինկիից, այնպես էլ Թբիլիսիից հետո նշվեց, որ միայն հայկական պատվիրակությունն է, որ չի դավաճանել իր դիրքորոշմանն ու «դեմ» է քվեարկել հակառուսական բանաձևին։

Բայց մեզ, մեր աշխատանքին այստեղ՝ Հայաստանում, հետևում են մեր հարյուր հազարավոր ընտրողները, միջազգային կազմակերպություններում մեր աշխատանքին հետևում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիները, որոնց հարազատները ճակատագրի բերումով Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից հետո հանգրվան են գտել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում։

Եվ միանգամայն բնական է, որ Հայաստանի նման սկզբունքային վերաբերմունքը Եվրամիության անդամ այն երկրների դիրքորոշման հանդեպ, որոնց քաղաքական էլիտաների համար, ըստ էության, բացառապես սկզբունքային է միջազգային համաժողովներում Ռուսաստանին պարսավելը, չի արժանանա այդ երկրների հավանությանը։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ նրանք իրենց առջև միայն մի նպատակ են դնում՝ այդ ամենն անել ի հեճուկս Ռուսաստանի։ Եվ իհարկե, հայկական պատվիրակության նման սկզբունքային դիրքորոշումը ոչ մի կերպ չի ընկալվում մեր եվրոպացի գործընկերների կողմից։

Այս պայմաններում հարկավոր է, որպեսզի գոնե Ռուսաստանը բարոյապես աջակցի մեզ։ Սա հիմա չի ասվում ծափահարությունների համար, այլ որպեսզի մենք կարողանանք վստահ հայտարարել, որ Հայաստանը լսվել է, Հայաստանն ընկալվել և բարձր է գնահատվել իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից։

Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի բնակչությանը ներկայացվի որպես հուսալի ռազմավարական դաշնակից և գործընկեր։ Օգտվելով առիթից՝ չեմ կարող երախտագիտության խոսքեր չասել Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովի հասցեին, որը Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության իր հեղինակային ծրագրում խելամտորեն, նրբանկատորեն, երբ դրա հարկը կա, բացատրում և աջակցում է Հայաստանին՝ ոչ մերկապարանոց ձևով, ավելին՝ պարզաբանում է իրերի ու գործի իսկական դրությունը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության իմաստով։

Այս համատեքստում կուզենայի խնդրել, նախ, Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կիրիլովիչ Վոլինկինին, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք, Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովին, որպեսզի «Мир» հեռուստաալիքի ծրագրերի շրջանակներում մի ինչ-որ պատուհան ունենանք, տեղեկատվության փոխանակման հնարավորություն գոնե քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ, հարթակ ունենանք կենսականորեն կարևոր հարցերի շուրջ քաղաքական կարծիքների փոխանակման համար։ Եվ շատ կարևոր է, որպեսզի այս բոլոր ենթադրվող հաղորդումների վերջնանպատակը լինի այն ճ շմարտության ըմբռնումը, որ Եվրասիական տնտեսական միությունը հզոր միություն է, որը կայացման փուլում է, ավելին՝ այդ միության այլընտրանքը պատերազմն է։

- Ինչպե՞ս արձագանքեցին ՀԱՊԿ գծով մեր գործընկերներն ապրիլյան պատերազմին։

- Մենք լրիվ բարոյական իրավունք ունեինք սպասելու, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր նախագահի հեռախոսը պետք է պայթեր ՀԱՊԿ գծով գործընկերների զանգերից, որոնք իրենց պարտքը պետք է համարեին համերաշխություն հայտնել Հայաստանին փորձության այդ ժամին։

Կարծում եմ, որ սա միանգամայն բնական սպասում էր, որովհետև, կրկնում եմ, Հայաստանը, նրա պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ-ում անգամ ռուսաստանյան պատվիրակության բացակայության պայմաններում միշտ ամուր պաշտպանել են նրա շահերը՝ լինի դա ԵԱՀԿ ԽՎ Հելսինկյան նստաշրջանում, թե 2016թ.ամենամյա ամառային խորհրդաժողովում՝ Թբիլիսիում, արդեն ռուսաստանցի գործընկերների հետ միասին։ Այս հարցերը մեզ համար շատ զգայուն են։

- Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։

- ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի և Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի՝ վերջերս կայացած համատեղ նիստում ունեցած իր ելույթում Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովը բավական ծանրակշիռ ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը։

Այդ տեսլականը տարբեր չէ Ռուսաստանի նախագահի գծից, այո, այն չի տարբերվում նրա դիրքորոշումից։ Գուցե ասվում է այլ խոսքերով, բայց կարգավորման հանդեպ մոտեցման էությունը նույնն է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի։

Եվ երբ Ռուսաստանի նախագահն արդեն ընդգծում է, որ հարկ է խելամտորեն համադրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները, և Ռուսաստանն ինքը միևնույն ժամանակ շատ ճիշտ է իրագործում Ղրիմի բնակչության ինքնորոշվելու իրավունքը, քաղաքական գործչի համար պարզ է դառնում, որ դա ակնհայտ չասված, բայց ակնհայտ արտահայտված աջակցություն է նաև հակամարտության կարգավորման մեր դիրքորոշմանը։

- Պրն Գեղամյան, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի յուրաքանչյուր խորհրդաժողովից առաջ Դուք, որպես կանոն, հանդես եք գալիս ԶԼՄ-ներում՝ դրան առնչակցվող հոդվածով։

- Ես բարձրացնում եմ թեմաներ, հարցեր, որոնք, իմ կարծիքով, հրատապ են։ Իսկ հետո, եթե այդ նյութերը հրապարակվում են «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալության կողմից, այդ ժամանակ ես հասկանում եմ, որ դա արժանացել է նաև քաղաքական ղեկավարության հավանությանը։ Հետո այդ նյութերը թարգմանվում են ԵԱՀԿ 6 աշխատանքային լեզուներով, իսկ այնուհետև ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովների ընթացքում արդեն որպես հրատարակված առանձին գիրք հանձնվում են ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին։ Կուզենայի հատկապես ընդգծել, որ այդ գրքերում չկա որևէ հոդված, որևէ ելույթ կամ հարցազրույց, որտեղ կարմիր թելով հստակ չընդգծվեն, հավանության չարժանանան Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը, ռազմավարական գործընկերությունը։

Նման մոտեցումն, իհարկե, երբեմն առաջացնում է մեր գործընկերների խանդը, և մենք զգում ենք նրանց խանդոտ վերաբերմունքը, ճիշտ այնպես, ինչպես ես ու հայկական պատվիրակության իմ գործընկերները զայրանում ենք, երբ հակառուսական բանաձևն, այնուամենայնիվ, ընդունվում է ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից և երբ մենք տեսնում ենք ադրբեջանական պատվիրակության անդամների ժպտացող, երջանիկ դեմքերը։ Կամ էլ, երբ մեր որոշ գործընկերներ, իհարկե, չեն ծիծաղում, բայց աչքերը փախցնում են հակառուսական բանաձևերի ընդունումից հետո. խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ԵԱՀԿ ԽՎ անդամ պետությունների որոշ պատվիրակների մասին է։ Մենք բոլորս սա պետք է հստակ հասկանանք և գիտակցենք նման քաղաքական վարքագծի հետևանքները։

Ի դեպ, օգտվելով առիթից՝ Ձեզ մի հետաքրքիր փաստ ներկայացնեմ. ես մի անգամ, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ, մեր նախագահի հրավերով ներկա եմ գտնվել միջոցառման նրա մասնակցությամբ։ Ավելին, ես նրան հանձնել եմ իմ մի քանի գրքեր, ինչպես հիմա Ձեզ եմ հանձնում, և այդ գրքերի թվում էր նաև «Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է» գիրքը։ Բայց սկզբում, գիրքը հանձնելիս, ես հարցրի. կարելի՞ է գրքերից մեկի վերնագիրը կարդամ; Դե, ասաց Վադիմիր Վլադիմիրովիչը, հույս ունեմ՝ ամբողջ գիրքը չեք կ արդա։ Երբ կարդացի գրքի վերնագիրը՝ «Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է», Վլադիմիր Վլադիմիրովիչը կանգնեց, մեկնեց ձեռքը, շնորհակալություն հայտնեց և ասաց. «Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ»։ Այդ հանդիպումից մի քանի ամիս հետո, որը կայացել է 2013թ. դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցավ մեծ դժբախտությունն Ուկրաինայում։

Հ.Գ. Երբ մեր զրուցակցին հարցրինք, թե ծրագրում է արդյոք հրատարակել հերթական գիրքը ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովի նախօրեին, նա ասաց, որ շուտով ԵԱՀԿ 6 աշխատանքային լեզուներով լույս է տեսնելու իր «Ռուսաստանը և Եվրոպան եվրոպական քաղաքակրթության գոյության սպառնալիքների առջև» գիրքը։ 

Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաՌուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. ՕվերչուկԱմերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն ՄարուքյանԱրմավիրի մարզում սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերն ու փախելԿրծքազարդը վերադարձել է. ինչու է այս «հնաոճ» աքսեսուարը 2026 թվականի գլխավոր միտումը դարձելԽուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԱլլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համարՀայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. Զախարովա Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանԹող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պարտադիր է պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը. Նիկոլ ՓաշինյանՔննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ Հայտնի է Կանադայում դպրոցի վրա hարձակnւմ իրականացրած անձի ինքնությունը Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՆարեկ Ամբարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումները Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել են8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. ԿարապետյանՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին «Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից «Քաղցր ընկույզ». մածուկ, որը վաղուց դարձել է երեխաների ու նաև մեծահասակների սիրելին. «Փաստ»Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՓԵՏՐՎԱՐԻ). Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը. «Փաստ»