Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна


Լիբանանի Սուրբ Խաչ-Հարպոյան վարժարանն աջակցություն է հայտնել Արցախին

Общество

Լիբանանի Հայ Կաթողիկո Ս. Խաչ-Հարպոյան վարժարանը դեկտեմբերի 13-ին կազմակերպել է հանդիսավոր արարողություն, որին ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«ՀՀ Սփիւռքի Նախարարութեան որոշումով կոչ ուղղուեցաւ 2017 թուականի սփիւռքեան համայնքներու կազմակերպուած բոլոր ձեռնարկները նուիրել Արցախին: Այս առումով, նախարարութեան հետ իր գործակցութիւնը շարունակելով, եւ հաւատարիմ մնալով քրիստոնէական, մարդասիրական ու հայրենասիրական իր սկզբունքներուն, Հայ Կաթողիկէ Ս. Խաչ-Հարպոյեան Վարժարանը չէր կրնար չընդառաջել նախարարութեան այս կոչին եւ անմասն մնալ՝ «2017 թուականը համայն հայութեան համար թող դառնայ Արցախի տարի» կարգախօսի գործադրութեան գործին մէջ:

Առ այդ, մեկնարկելու համար «Դուն Ի՞նչ Կ'ընես Ղարաբաղի համար» համահայկական շարժումին վարժարանիս որդեգրած շարք մը ծրագիրները, Երեքշաբթի, 13 Դեկտեմբեր 2016-ին տեղի ունեցաւ պաշտօնական հանդիսութիւն մը, հովանաւորութեամբ Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան, նախագահութեամբ՝ ՀՀ Սփիւռքի վսեմափայլ նախարար Հրանուշ Յակոբեանին, եւ ներկայութեամբ Լիբանանի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Տիար Սամուէլ Մկրտչեանի, հիւպատոս՝ Տիար Աշոտ Վարդանեանի, արհիապատիւ հայր Գէորգ եպս. Ասատուրեանի, նախկին նախարար մեթր Ժագ Չուխատարեանի, հիւրերու, ծնողներու եւ աշակերտն երու:

Լիբանանի, Հայաստանի եւ Ս. Խաչ-Հարպոյեանի քայլերգներու ունկնդրութենէն ետք, վարժարանիս լրատուական բաժնի պատասխանատու Օրդ. Լիւսի Տէօքմէճեան բացման խօսքին մէջ ըսաւ, թէ Հայաստանը հայուն ոգեղէն ու հոգեւոր արժէքներու բնօրանն է, ուրկէ կը սնանի սփիւռքի վրայ տարածուող հայ ժողովուրդը: Ուստի, որպէս սփիւռքահայ, անհրաժեշտ ու էական կը գտնենք սփիւռք-հայրենիք կապը, որուն անքակտելիութեան մէջ իր մեծ դերը ունի ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը: Ան ըսաւ. «Հայաստանն ու Արցախը կը հանդիսանան Հայ Կաթողիկէ Ս. Խաչ-Հարպոյեան Վարժարանի ջամբած ազգային դաստիարակութեա ն հիմքը, հայրենասէր եւ հայրենատէր սերունդներ պատրաստելու մեր վեհ պարտականութեան կիզակէտերը: Եւ ահաւասիկ այսօր, որպէս սփիւռքահայ, ականջ կու տանք նախարարութեան «Դուն Ի՞նչ Կ'ընես Ղարաբաղի Համար» կոչին, մեր ուժերը ի մի  բերելով եւ մեր կարողութիւնները ի սպաս դնելով Լեռնային Ղարաբաղի՝ մեր Արցախի բարօրութեան ու բարգաւաճման համար»:

Գեղարուեստական յայտագրով ելոյթ ունեցան Սերժիօ Ահարոնեան՝ «Ղարաբաղ» երգով, Աքասիա Ազատեան՝ «Արցախի Հերոսներուն» ասմունքով, Արեւ Պոյաճեան՝ «Հէ՛յ, երգիր Արաքս» ջութակի նուագով, Փաթիլ Մարաշլեան, Փաթիլ Մարգարեան եւ Ռաֆայէլ Մխսեան՝ «Ղարաբաղցին» երգով, իսկ Մարկրիթա Մալտոսեան, Խաչիկ Օքսազեան, Փաթիլ Աւետիսեան եւ Յակոբ Վարդանեան քառեակը՝ «Արցախ» պարով:

Վարժարանիս եւ Սփիւռքի նախարարութեան միջեւ համագործակցութիւնը խտացնող տեսերիզի ցուցադրութենէն ետք, տնօրէնուհի Տիկ. Ռիթա Պոյաճեան իր խօսքին մէջ նշեց. «29 Մարտ 2010-ին, այն օրէն երբ մեր վարժարանէն ներս առաջին անգամ հիւրընկալեցինք Տիկին Հրանոյշ Յակոբեանը, Ս. Խաչ-Հարպոյեան Վարժարանի եւ Սփիւռքի նախարարութեան միջեւ սկիզբ առած յարաբերութիւնն ու գործակցութիւնը օրէ օր ծաղկեցաւ, զարգացաւ ու բարգաւաճեցաւ: Տնօրէնութիւնս, առաջին օրէն, իր պատրաստակամութիւնը յայտնեց եւ գործեց այն համոզումով, որ այս նախարարական կառոյցը կամուրջ կը հանդիսանայ Սփիւռքի մէջ գործող հաստատութիւններու եւ հայրենիքի միջեւ: Արդարեւ, հաւատալով որ մեր հայրենիքը կը հզօրանայ աշխարհի տարբեր անկիւններուն մէջ հաստատուած, բայց իրենց սիրտը միշտ Հայաստանով ու Արցախով բաբախող հայորդիներով, վարժարանս, այս հանդիսաւոր պահուն, կու գայ իր ամբողջական աջակցութիւնը յայտնելու Արցախի նուիրուած համահայկական շարժումին եւ առ այդ հանրութեան կը ներկայացնէ այս ուղղութեամբ իր ծրագիրներու շարքը»:

«Դուն Ի՞նչ Կ'ընես Ղարաբաղի Համար» շարժումին կապակցութեամբ Ս. Խաչ-Հարպոյեանի գլխաւոր ծրագիրը հետեւեալն է, որով ան իր համեստ լուման կը տրամադրէ՝ գործնական մասնակցութիւն բերելու այս հսկայական ազգօգուտ ծրագրին.

Մարտակերտի Հանրակրթարան 2հ/դ վարժարանը ընդունիլ իբրեւ  քոյր վարժարան եւ անոր հիման վրայ Պէյրութ հրաւիրել այդ վարժարանի յարկին տակ գործող եւ յատուկ կարիքներ ունեցող աշակերտներուն հետ զբաղող 3 մասնագէտներ՝ դիտարկութեան շաբաթ մը անցընելու Ս. Խաչ-Հարպոյեան Վարժարանի ուսումնական յատուկ կարիքներու բաժանմունքին մէջ, փորձառութիւններ փոխանակելու եւ վերարժեւորման յատուկ դասընթացքներու հետեւելու համար:

 Առաւել եւս, Արցախի մէջ գործող նեռարական կրթութեան ծրագիր ունեցող 102 վարժարաններու մէջ զաւակ ունեցող 423 ծնողներու եւ այդ վարժարաններու մէջ գործող յատուկ կարիքներ ունեցող աշակերտներուն հետ զբաղող 68 մասնագէտներուն համար ուսուցողական յատուկ սեմինարներ կազմակերպել, Պէյրութէն Արցախ գործուղելով Ս. Խաչ-Հարպոյեան Վարժարանի ուսումնական յատուկ կարիքներու բաժանմունքի խումբ մը մասնագէտներ:

Արցախի մէջ յատուկ կարիքներ ունեցող 423 աշակերտներուն նուիրել գրենական պիտոյքներ: Այս նախաձեռնութիւնը ֆինանսաւորելու համար դպրոցին մէջ կը կատարուի հաւաքական աշխատանք մը, պատրաստելով լիբանանեան խնձորի անուշը եւ զայն վաճառելով հանրութեան, այս գործընթացին մէջ ընդգրկելով վարժարանիս անձնակազմը, ծնողները, աշակերտները եւ դպրոցին բարեկամները:

Հայրենիք-Սփիւռք կամրջող նախաձեռնութիւններուն մէջ իր անսպառ ջանքին առ ի երախտագիտութիւն եւ գնահատանք՝ Տիկ. Ռիթա Պոյաճեան վսեմափայլ տիկին նախարարը պատուեց յուշանուէրով մը, գերապայծառ Ասատուրեանին ձեռամբ: Տիկ. Յակոբեան խօսք առնելով այս հանդիսութիւնը թուեց որպէս ամենալաւագոյնը, ամենայուզիչը եւ ամենահայրենասիրականը, եւ արտասուալից աչքերով ըսաւ. «Դուն Ի՞նչ Կ'ընես Ղարաբաղի Համար» կոչէն անմիջապէս ետք հայկական սփիւռքը ալեկոծուեցաւ, եւ սփիւռքեան կառոյցները հատիկ առ հատիկ ոտքի կանգնեցան սատար հանդիսանալու Ղարաբաղին: Այս առումով Տիկ . Պոյաճեանի ներկայացուցած ծրագիրով հիացայ եւ ուրախացայ, որովհետեւ այս դպրոցը անով կը փորձէ ամէն ինչ ընել, որպէսզի դառնայ այս շարժման գլխաւոր մասնակիցը»: Տիկ. նախարարը շնորհակալութիւն յայտնեց, որ մենք ակնդէտօրէն կը հետեւինք ու կը գործակցինք Սփիւռքի նախարարութեան բոլոր ծրագիրներուն հետ: Ան գլուխ խոնարհեց այն ուսուցիչներուն առջեւ, որոնք ամէն բան կ'ընեն այս դպրոցին մէջ հայը կերտելու եւ աշակերտը մղելու որպէսզի սահուն խօսի ոսկեղնիկը, եւ յատուկն շնորհաւորեց վարժարանիս տնօրէնուհին՝ Սփիւռքի մէջ այսքան օրինակելի դպրոց պահելու համար: Վսեմա փայլ նախարարը իր խօսքը աւարտեց ըսելով, թէ բոլորին հայեացքը ուղղուած է հայրենիքին, որովհետեւ ան է բոլորիս իսկական թթուածինը, եւ հետեւաբար, մենք բոլորիդ կը սպասենք, կը կանչենք եւ կ'ըսենք՝ արի տուն:  

Հանդիսութեան աւարտին, հիւրերը իրենց հետ տարին վարժարանիս վերոնշեալ ծրագիրը ֆինանսաւորելու համար դպրոցին մէջ հաւաքական աշխատանքով պատրաստուած լիբանանեան խնձորի անուշը»:

То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст»