Երևանում է Մոսկվայի շապիտո-կրկեսը
ОбществоԵրևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նոր տարին Երևանում» տոնական միջոցառումների ծրագրի շրջանակում Մոսկվայի շապիտո-կրկեսը մայրաքաղաքում հանդես է եկել ամանորյա առաջին ներկայացմամբ:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Կոմիտասի անվան զբոսայգում տեղակայված կրկեսային վրանում հարյուրավոր փոքրիկներ հնարավորություն են ունեցել ոչ միայն տեսնելու վարժեցված կենդանիների մասնակցությամբ տարբեր համարներ, այլև դառնալու կրկեսային տոնի անմիջական մասնակիցը:
Մոսկովյան կրկեսի երևանյան հյուրախաղերը նվիրվել են հայկական կրկեսային կոլեկտիվի ստեղծման 60-ամյակին»: