Մթերքներ, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը
LifestyleՆյութափոխանակությունը մարդու օրգանիզմի կարևորագույն գործընթացներից մեկն է: Նյութափոխանակությունից է կախված ինչպես՝ օրգանիզմի առողջական վիճակը, այնպես էլ՝ կազմվածքը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը՝ լավացնելով առողջությունն ու օգնելով արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Յուղոտ ձուկ. նույն ինքը՝ ձկան յուղը, որը մեծ քանակությամբ օմեգա-3 է պարունակում: Այս թթուն այրում է ավելորդ կալորիաներն ու արագացնում է նյութափոխանակությունը: Չիլի պղպեղ. այս պղպեղն իր կծու համի շնորհիվ արագացնում է նյութափոխանակությունն ու օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ծովային ջրիմուռները լավացնում են վահանագեղձի աշխատանքը, որն էլ իր հերթին՝ կարգավորում է նյութափոխանակությունը: Սուրճ. մեկ գավաթ սուրճը 10%-ով արագացնում է նյութափոխանակությունը: Սակայն լավ կլինի՝ հենց մեկ գավաթով էլ սահմանափակվել: Մուգ կանաչ տերևներով բանջարեղեն. սրանց շարքին են դասվում բրոկոլին, սպանախը: Սրանք և՛ վիտամինների, և՛ անհրաժեշտ բջջանյութի աղբյուր են:
Մեր օրգանիզմն այս մթերքները յուրացնելու համար ավելի շատ կալորիաներ է ծախսում: Լոլիկ. բացի այն, որ լոլիկը յուրացնելու համար օրգանիզմն ավելի շատ կալորիաներ է ծախսում, այն նաև պարունակում է անհրաժեշտ թթուներ, որոնք օգնում են երիկամներին ազատվել ավելորդություններից: Նարինջն ու մանդարինն օգնում են օրական 100 ավելորդ կալորիաներ այրել, այդ իսկ պատճառով էլ տեղ են գտել մեր ցուցակում: Սպիտակուցներ. միսը, ձուկը և նույնիսկ տոֆու պանիրն արագացնում են օրգանիզմի թերմոգենեզը: Կանաչ թեյը համարվում է ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը: Պետք չէ տանջել օրգանիզմը խիստ դիետաներով, պարզապես կարգավորեք սննդակարգն ու բացառեք վնասակար բոլոր մթերքները, սկսեք մարզվել և առողջ ապրելակերպի անցեք: Արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ: