Ереван, 04.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего Армия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного века NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана Разъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»? Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс Американский сенатор заявил, что США проигрывают кампанию против Ирана Шеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии США ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотника Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭ


Ո՞վ է հովանավորում քաղաքական «թեժ աշունը» Հայաստանում. «Եռյակը» վայր կդնի՞ մանդատները

Аналитика
Վերջին օրերին բազմաթիվ կարծիքներ են հրապարակվել  hոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքի, հնչած ելույթների և «ճառերի» վերաբերյալ: Ուստի կրկին անդրադառնալ հանրահավաքի նպատակներին և հարթակից հնչած մտքերին՝ անիմաստ է: Քանի որ պատմությունը տալիս է շատ կարևոր մի շարք հարցերի պատասխաններ՝ կատարենք փոքրիկ պատմական էքսկուրս և փորձենք հասկանալ, թե քայլերի ինչպիսի հաջորդականությունը կհաղթահարի ընդդիմության ճգնաժամը Հայաստանում: Դեռևս 2011 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին առաջադրեց 15 կետից բաղկացած (http://old.a1plus.am/am/politics/2011/03/01/ltp) պահանջների ցանկ և դրանց կատարման համար 15-օրյա ժամկետ սահմանեց: Հաջորդ՝ մարտի 17-ի հանրահավաքին, Լ. Տեր-Պետրոսյանը իր բավականին ընդգրկուն 15 կետերը փոխեց ընդհամենը 3 «խնդրանք-պահանջների» հետ (http://www.a1plus.am/45425.html): Իսկ հետագա հանրահավաքներին այդ երեք պահանջները դարձան առանցքային և, կարծես նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործող իշխանությունները «կատարեցին» այդ երեք պահանջները: Արդյունքում մարտի 1-ին հնչեցված բովանդակային առումով կարևոր պահանջները հօդս ցնդեցին, իսկ Լ. Տեր Պետրոսյանը ժողովրդին «տուն» ուղարկեց: Հասկանալի է թե ինչպիսի հիասթափություն ապրեց հույսով լցված հանրությունը… Հարկ չեմ համարում անդրադառնալ 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, բոլորիս է հայտնի, թե հասարակ ժողովուրդը ինչպիսի հիասթափություն ապրեց այդ օրերին: Հիմա կարծես թե ամեն ինչ նորից կրկնվում է, սակայն մի էական տարբերությամբ՝ հարթակում հին խաղացողների կողքին հայտնվել է նոր խաղացող, որի հակասական կերպարը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել: Կրկին հնչում են հավաստիացումներ, թե իշխանափոխություն են անելու, ազատվելու են ավազակապետությունից, մաքրելու են «ավգյան ախոռները» և այլ ամպագորգոռ հայտարարություններ: Բայց, ինչպես 2011 թվականին, այնպես էլ այսօր, ելույթների վերջնամասում շեշտադրումները նույնն են՝ 08.04.2011 թ. - «Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»- (http://www.azatutyun.am/content/article/3551459.html): 10.10.2014 թ.Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով,  այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս վեջնագրեր չենք ներկայացնելու։ Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի  երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը» (http://www.ilur.am/news/view/36054.html#sthash.GkObaea0.dpuf): Ինչի՞ մասին է խոսում այս հանգամանքը. մեր ընդիմադիրները նոր «փորացավ» ունեն, որը միայն իրենց է հայտնի: Ժողովրդին կրկին սարքել են մահակ ու թափահարում են այս ոչ բարով իշխանության գլխին՝ սեփական ամբիցիաները բավարարելու համար: Բացի հրապարակներում զանգվածերի առաջ հոխորտալուց՝ հակաիշխանական ուժերը իրական քաղաքական քայլերից մշտապես խուսափել են: Երբ ընտրություններից հետո խոսվում էր խորհրդարանական կամ ավագանու մանդատները վայր դնելու մասին՝ նրանք հայտարարում էին, որ գնում են ԱԺ՝ իշխանություններին օր ու արև չտալու համար, մինչդեռ նախանձելի միասնությամբ նույն իշխանությունների կողքին կանգնեցին նրանց համար ամենակարևոր պահերին: Ասվածի վառ ապացույցը Գլխավոր դատախազի և ԱԺ նախագահի ընտրություններին ոչ իշխանական ուժերի քվեարկությունն էր՝ հօգուտ իշխանության առաջադրած թեկնածուների: Սրանք երևույթներ են, որոնք կասկածներ են ծնում հարթակում կանգնածների ազնվության վերաբերյալ: Նմանատիպ պիտակներից ձերբազատվելու համար «Հրաշալի քառյակի» մաս կազմով ուժերը, ի հավաստումն իրենց կողմից պետության և ժողովրդի շահերի պաշտպանության ազնիվ մղումների, հռչակած նպատակների անբեկանելության և կուլիսային պայմանավորվածություններից զերծ մնալու պատրաստակամության՝ պետք է հոկտեմբերի 24-ին հայտարարեն՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատները վայր դնելու և իշխանությունների հետ որևէ ձևաչափով համագործակցության բացառման մասին: Միայն այս պարագայում կարելի կլինի հավատալ մեր ընդիմադիրների ազնիվ մղումներին, հակառակ դեպքում հասկանալի է, որ այս «թեժ աշունը» հերթական անվճար և բազմամարդ թատերական բեմադրությունն է, որի պրոդյուսերը և գլխավոր հովանավորը Գագիկ Ծառուկյանն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչդեռ, ինչպես գիտենք, ոչ ոք անշահախնդիր նման բեմականացումներ չի հովանավորում: Իսկ վճարողը, ինչպես միշտ, հասարակությունն է... Հրանտ Զորյան
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»