Մեկ օրում բացահայտվել է գողության 25 դեպք
ОбществоԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 21, խարդախության 11, յուրացման 2 եւ հարկերից խուսափելու 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: