Գիտնականներ. Աշխատավայրում սթրեսը տղամարդկանց մոտ կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ
LifestyleԿանադացի գիտնականների նոր հետազոտությունը պարզեց, որ աշխատավայրում սթրեսը կարող է տղամարդկանց մոտ քաղցկեղի պատճառ դառնալ:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը՝ հղում անելով գրում է thehealthsite.com-ին, հետազոտողները հարցում են անցկացրել 512 տղամարդկանց շրջանում, որոնց խնդրել են մանրամասն պատմել կատարած աշխատանքների մասին, թե որքանով են դրանք սթրեսային եղել եւ ինչու:
Պարզվում է՝ սթրեսի աղբյուր կարող են դառնալ ոչ միայն ծանրաբեռնվածությունն ու ժամանակի սահմանափակումը, այլ նաեւ հաճախորդներին սպասարկելը, պարգեւավճարի չափը, աշխատանքից ազատվելու սպառնալիքը եւ այլն:
Հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ 15-30 տարի տեւած եւ հոգեկան սթրեսի հետ կապված աշխատանքը մեծացնում է 5 ուռուցքային հիվանդությունների՝ թոքերի քաղցկեղի, հաստ աղիքի քաղցկեղի, ուղիղ աղիքի քաղցկեղի, ստամոքսի քաղցկեղի եւ ոչ հոչքինյան լիմֆոմայի զարգացման հավանականությունը:
Քաղցկեղի առաջացմանը նպաստող ևս մեկ հանգամանք նշվում է անկանոն աշխատանքային գրաֆիկը։