Ճարպակալման առաջացման հավանականությունը կախված է ծննդյան տարեթվից
LifestyleՄինչ այժմ բոլորս մտածել ենք, որ քաղցրակերությունն ու լավ ախորժակը, ինչպես նաև մի շարք հիվանդություններ, միակ խթանիչներն են, որոնք հանգեցնում է քաշի կտրուկ ավելացման ու ճարպակալման: Սակայն պարզվում է՝ ճարպակալման առաջացման հավանականությունը կախված է նաև մարդու ծննդյան տարեթվից,- տեղեկացնում է Orer.am-ը՝ հղում անելով dailymail-ին:
Գենը ոչ միայն ազդում է քաշի վրա, այլեւ կապված է յուրաքանչյուր կոնկրետ մարդու ծննդյան տարեթվի հետ: Ուստի, կախված ծննդյան վկայականում նշված թվից, կարելի է ասել՝ դրա տերը ավելորդ քաշ կունենա, թե ոչ:
Գիտնականներն անցկացրել են ուսումնասիրություններ տարբեր տարիքի տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում, եւ պարզվել է, որ ինչքան բարձր է մարդու ծննդյան տարեթիվը, այնքան բարձր է ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը: Իսկ ահա բժիշկները դա բացատրում են նրանով, որ 1942 թվականից ծնվածների մոտ ճարպակալումը կապված է ֆիզիկական աշխատանքը մեքենայացման փոխարինող տեխնոլոգիաների զարգացման եւ բարձր կալորիականությամբ մթերքների ու ֆասթ ֆուդի ի հայտ գալու հետ:
Պարզվել է նաև, որ շրջակա միջավայրը մեծ դեր է խաղում գեների արտահայտման հարցում եւ այն, որ հետազոտության ընթացքում հայտնաբերված ազդեցությունը կարելի է նկատել տարբեր տարիներին ծնված եղբայր-քույրերի մոտ, խոսում է այն մասին, որ ամեն ինչում իսկապես մեղավոր են մեր կենսակերպում համաշխարհային փոփոխությունները. հենց դրանք են ազդում մեր գեների արտահայտման վրա: