Ուշադրություն, կանա՛յք. տղամարդկանց նյարդայնացնում է Ձեր նման պահվածքը
LifestyleԿյանքում պահեր են լինում, երբ կանայք նյարդայնացնում են տղամարդկանց: Orer.am-ը ներկայացնում է այն պատճառները, որոնք կարող են հունից հանել ամենահավասարակշռված և համբերատար տղամարդուն.
1. Տղամարդկանց նյարդայնացնում է կանանց՝ մանրամասների հանդեպ ունեցած թուլությունը: Եթե կանանց խոսակցություններից հեռացնենք մանրամասները, ապա ամենաերկար խոսակցությունն ընդամենը մի քանի վայրկյան կտևի:
2.Ամենահամբերատար տղամարդիկ անգամ նյարդայնանում են, երբ մեքենա վարելիս կանայք կողքից բարձրաձայն իրենց զգացմունքներն են արտահայտում:
3.Ամենանյարդայնացնող երևույթներից է, երբ տղամարդուն ասում են «չպետք է կոկա-կոլա խմես, պետք է մազերդ կտրես, պետք է սափրվես, չպետք է ծխես և այլն»:
Տարօրինակ է, բայց տղամարդիկ կարող են նյարդայնանալ նույնիսկ ամենափոքր կենցաղային հարցի պատճառով, բայց գիտակցելով, որ դիմացինը կին է, տղամարդկանց մեծամասնությունը հաճախ զիջումների է գնում: