Ովքե՞ր են ավելի զգայուն ցավի նկատմամբ, կանա՞յք, թե`տղամարդիկ
LifestyleԳիտնականներն իրենց ուսումնասիրության տակ են վերցրել 16 կամավոր կնոջ և 16 տղամարդու գլխուղեղի մագնիսառեզոնանսային անալիզը: Անալիզի արդյունքներն այն համոզմանն են հանգեցրել, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի սուր են ընկալում ցավի զգացումը, հայտնում է Orer.am-ը՝ հղում անելով Daily Mail-ին:
Ցավագին զգացումների սպասման ժամանակ կանանց մոտ մեծ ակտիվություն է ցուցաբերում գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ցավի զգացումից խուսափելու շարժման նախապատրաստման ու պլանավորման համար և քիչ ակտիվություն՝ այն հատվածը, որը պատասխանատու է վախի զգացումի համար։ Ցավ զգալիս կանանց գլխուղեղում միախառվում են զգացմունքների ու վախի համար պատասխանատու հատվածները, իսկ տղամարդկանց մոտ նկատվում է հակառակ պատկերը: