Ինֆարկտի առաջացման պատճառները
LifestyleԸստ վիճակագրության, աշխարհում ամեն 34 վայրկյանում մեկ մարդ մահանում է սիրտ–անոթային հիվանդությունների պատճառով:
Սիրտ–անոթային հիվանդությունները հանդիսանում են մահացության ամենատարածված պատճառներից մեկը: Սրտի իշեմիկ հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է սրտամկանի արյան մատակարարման անբավարարության հետևանքով: Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սիրտ–անոթային համակարգի առավել տարածված հիվանդություն:
Orer.am-ը ներկայացնում է այն գործոնները, որոնք նպաստում են սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը:
Տարիքը
Տարածված կարծիք կա, որ սրտային հիվանդությունների հաճախականությունը ուղիղ կապ ունի մարդու տարիքի հետ:
Սեռական պատկանելիությունը
Կանանց մոտ սրտի հիվանդություններն ի հայտ են գալիս ավելի ուշ, քան տղամարդկանց մոտ:
Սթրեսները
Մշտապես ժամանակի անբավարարության զգացում ունեցող մարդիկ, ովքեր մշտապես լարված են, ունեն ցածր ինքնագնահատական, ավելի շատ են հակված սրտային հիվանդությունների ձեռքբերմանը:
Ավելորդ քաշը
Ավելորդ քաշը մեծացնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Սխալ սնունդը
Մրգերի և բանջարեղենի ոչ բավարար օգտագործումը մեծացնում է սրտի հետ խնդիրների առաջացման ռիսկը: