«Հրաշագործ» դարչինը
LifestyleԴարչինը հայտնի կիրառում ունի քաղցրավենիքային բնագավառում: Իրականում դարչինն օժտված է բազմաթիվ օգտակար ու բուժիչ հատկություններով: Այն կարող է օգտակար լինել, օրինակ` շաքարային դիաբետի, մրսածության, սննդային խանգարումների, զարկերակային բարձր ճնշման եւ այլ հիվանդությունների դեպքում:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, դեռեւս հին ժամանակներում դարչինի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել Հարավ-Արեւելյան Ասիայում` Չինաստանում, Ինդոնեզիայում, Ցեյլոնում եւ այն: Ավանդական չինական բժշկության մեջ այն գործածվել է որպես բուժիչ միջոց՝ մրսածության, փորլուծության, սրտխառնոցի, ցավոտ դաշտանների դեմ: Ապացուցված է, որ դարչինը ոչ միայն բարելավում է նյութափոխանակությունը եւ ամրապնդում ստամոքսի աշխատանքը, այլեւ շաքարախտի կանխարգելման համար է արդյունավետ միջոց հանդիսանում: Խորհուրդ է տրվում այդ համեմունքից օրական օգտագործել 1/4 թեյի գդալ` ավելացնելով հյութի, թեյի, սուրճի կամ ինչ-որ այլ ուտեստի մեջ:
Դարչինը շատ արագ իջեցնում է նաև զարկերակային ճնշումը: Դրա համար անհրաժեշտ է 1 բաժակ մածունին ավելացնել 0,5 թեյի գդալ դարչին եւ ուտել: Արդյունքը շատ արագ է զգացվում: