Մասնագետներն ամուսնական զույգերին խորհուրդ են տալիս հաճախակի վիճել. ինչո՞ւ
LifestyleՏարածված կարծիք կա, որ այն ամուսնական զույգերը, որոնք հաճախակի են վիճում, երկար ամուսնական կյանք չեն ունենա:
Ամուսնության ամրության և երկարատևության համար պետք է շաբաթը մեկ անգամ վիճել, խորհուրդ են տալիս հնդիկ հոգեբանները: Նրանք հատուկ ուսումնասիրել են ամուսնացած զույգերի կենսակերպը և հանգել այն եզրակացության, որ նրանցից 44%-ը վստահ է, որ վեճերն օգնում են ավելի լավ հարաբերություններ ունենալուն,- ինչպես փոխանցում է Orer.am-ը, այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ վեճերը վերացնում են սթրեսը և դրական ազդեցություն են ունենում տան մթնոլորտում: Սակայն դա չի նշանակում, որ պետք է համակերպվել վեճերի հետ, չպետք է մոռանալ, որ վեճերը կարող են հանգեցնել նաև ամուսնալուծության: Հարաբերությունների պարզումը կարող է շատ օգտակար լինել, բայց այդ ընթացքում ոչ ոք ապահովագրված չէ վիրավորական խոսքերից:
Կարևոր չէ ինչու են մարդիկ զայրանում, կարևորն այն է, թե նրանք ինչպես են հաղթահարում ստեղծված իրավիճակը: Որոշ մասնագետներ փաստում են, որ երեխաների առջև վեճերի լուծումը այդքան էլ վատ չէ: Եթե մարդիկ լուծում են իրենց խնդիրները, նրանք դրանով ցույց են տալիս՝ ինչպես դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից: Կարևորը՝ խոսակցությունը չսկսել վիրավորանքներից: