Ալիկ Պետրոսյանին պատկանող ՄԱՊ գինու և կոնյակի գործարանում սկսել են նախընտրական պատրաստությունները. «Հրապարակ»
Общество«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող ՄԱՊ գինու և կոնյակի գործարանում սկսել են նախընտրական պատրաստությունները։ Տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն պետք է բերի Պետրոսյանի օգտին։
«ՄԱՊ–ում նստած՝ գրում են յուրաքանչյուր աշխատակցի բերած տվյալները։ Երեկ Էլ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց»,– հայտնեց մեր աղբյուրը։ Փորձեցինք կապվել Ալիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս 2 օր Է՝ հեռախոսազանգերին չի պատասխանում։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։