Տղամարդու առողջության գրավական համարվող քաղցրավենիք
LifestyleԵթե տղամարդիկ ամեն օր ուտեն շոկոլադի ոչ մեծ քանակ, ապա դա նրանց մոտ կնվազեցնի ուղեղի կաթվածի ռիսկը, պնդում են գիտնականները։ Անցկացված փորձերի արդյունքում նման եզրահանգման են հանգել շվեդ գիտնականները։
Գիտնականները կարծում են, որ ռիսկը նվազում է 17 %-ով։ Ոչ վաղ անցյալում գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադն օգնում է պայքարել սրտանոթային հիվանդությունների դեմ։ Հետազոտողները նման եզրակացության են հանգել հարցում կատարելով 49-ից բարձր մոտավորապես 40.000 շվեդ կամավոր տղամարդկանց շրջանում։ Նրանք պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր կերել են ավելի շատ շոկոլադ, ավելի հազվադեպ են ուղեղի կաթված ստացել, քան նրանք, ովքեր չեն կերել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: