Ձիթապտղի յուղը` առողջության գրավական
LifestyleԳիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ իսպանացիներն ավելի քիչ են հիվանդանում սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդություններով: Դրա բացատրությունը պարզվել է նրանց սննդակարգի և ապրելակերպի ուսումնասիրությունների արդյունքում:
Պարզվել է, որ երկարակեցությանը նպաստում է ձիթապտղի յուղը և ձիթապտուղը, որոնք տեղաբնակներն օգտագործում են հարյուրամյակներ ի վեր: Ձիթապտղի յուղը մնացած բուսական յուղերից ավելի օգտակար է, քանի որ հեշտ է յուրացվում և պարունակում է շատ օգտակար տարրեր: Բացի այն, որ ձիթապտղի յուղը նվազեցնում է սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդությունների, ինֆարկտի, հիպերտոնիկ հիվանդությունների ռիսկը, այն օգտագործվում է նաև լյարդի, լեղուղիների և ստամոքսաաղիքային համակարգի բուժման համար: Ամեն օր ձիթապտղի օգտագործումն օրգանիզմից հանում է ավելորդ խոլեսթերինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: