Կարմիր կարտոֆիլն ընդդեմ զարկերակային բարձր ճնշման
LifestyleԱվստրիացի գիտնականներն անցկացրել են գիտափորձ, որին մասնակցել է ավելորդ քաշ և զարկերակային բարձր ճնշում ունեցող 18 մարդ: Կամավորներին բաժանել են երկու խմբի. Առաջին խմբին 1 ամիս շարունակ եփած կարմիր կարտոֆիլ են տվել, երկրորդին՝ մեկ այլ սնունդ: Ապա կարմիր կարտոֆիլ են սկսել ուտել երկրորդ խմբի մասնակիցները, իսկ առաջին խմբի կամավորները դադարել են այն ուտել:
Հետազոտության ամբողջ ընթացքում հետազոտողները չափել են կամավորների ճնշումն ու քաշը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երբ կամավորները կարմիր կարտոֆիլ են կերել, ճնշումը նվազել է մոտավորապես 3,6%-ով, իսկ կամավորների քաշը հետազոտության ընթացքում չի ավելացել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: