Նոր Հաճնում ավտոմեքենայի մեջ հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել
ОбществоԿոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում մարտի 28-ին ավտոմեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: