Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


Fashion զրույց. Սիրունիկ շիկահերից՝ նորաձևության իկոնա. Աննա Գրիգորյան

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Այս անգամ Wnews.am-ի Fashion զրույց խորագրի հյուրը հաղորդավարուհի, դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանն է: 2016-ին Աննան համարվել էր Wnews.am-ի տարվա ամենաոճային աղջիկը: Նորաձևության, գեղեցկության , ոճի մասին մենք զրուցել ենք հարմարավետության սիրահար Աննայի հետ:

-Աննա դու 2016-ի Wnews.am-ի  հայկական շոու-բիզնեսի  ամենաոճային աղջիկն էիր ճանաչվել: Ինքդ համաձա՞յն ես դրա հետ և ի՞նչ տեղ է զբաղեցնում նորաձևությունը քո կյանքում:

-Բառերը, որոնք սկսվում են «ամենա»-ով ես այնքան էլ չեմ հասկանում, միգուցե նորաձևներից մեկը, գեղեցիկներից մեկը, չնայած այն հավաստմանն եմ, որ բոլորն էլ յուրովի գեղեցիկ են, բայց այ ոճայինը շատ հաճելի է լսել: Շատ ուրախ եմ, որ նման կարծիքի եք:  Նորաձևությունն ինձ համար հետաքրքիր բան է.  ոչ  պետք է կառչել դրանից, ոչ էլ անտեսել: Նորաձևությանը,  ինչպես մնացած տարբեր բաներին՝ գեղեցկությանը, փողին, փառքին, եթե տրվես ամբողջությամբ,  կլինի շատ վատ, բայց եթե դա ծառայեցնես քեզ, հակառակը ՝ լավ արդյունք կունենաս: Նորաձևությանը հետևում եմ, տեղյակ եմ միտումներից, բլոգեր այցելում եմ, թե’ համաշխարհային, թե’ հայ դիզայներների աշխատանքները շատ եմ գնահատում, համագործակցում եմ նրանց հետ, բայց այդ ամենը ինչ-որ չափով նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում իրենցը ստեղծել, քանի որ ինձ մոտ հաճախ է դա ստացվում ու ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, այդ ամենից ավելի քիչ եմ օգտվում: Կրում եմ այն, ինչ ինձ շատ հարմարավետ է, առաջին նախապայմանը ինձ համար հարմարավետությունն է, երբ տեսնում եմ ինչ-որ շատ հարմարավետ բան, ասում եմ՝ այ սա ինձ համար բացահայտում էր, այ սա ինձ համար նորաձև է: Հավատացեք, երբ բարձրակրունկներով առավոտվանից փորձեր ենք անում,  դրանից հետո  ամենաշատը ուզում եմ  հարմարավետ կոշիկներ  ու սպա սրահ  կամ լողավազան :

Երբ առաջին անգամ հայտնեցիր եթերում գեղեցիկ  շիկահեր  աղջիկ էիր, ում նմանները, սակայն շատ կային,  բայց կարճ ժամանակում  վերածվեցիր հայկական եթերի և պոդիումի ամեանոճային աղջիկներից մեկին, ով առանձնանում է իր ոճով, արտաքինով: Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ փոփոխությունը: Դա հատուկ մշակված PR քա՞յլ էր:

-Միտումնավոր ոչինչ չեմ կարողանում անել:  Իրական կյանքում շատ հեռու եմ խաղալուց, միգուցե այդքան խորամանկ չեմ կամ խելացի չեմ դրա համար, որովհետև դա էլ է մարտավարություն է, որ պետք է քայլ առ քայլ ամեն ինչ հաշվի առնել և հասկանալ՝ որից հետո որն ես անելու:  Իմ հաջողության գրավականը բոլոր հարցերում, նաեւ ոճում, անկեղծությունն է: Ինձ բոլոր առումնրով ավելի հարմար էր կարճ մազերով, casual ոճով, հարմարավատ կոշիկներով, այդ պատճառով էլ արեցի այդ փոփոխությունները:
Մեզ հետ Fashion զրույցի ընթացքում քո ընկերուհին՝ Անաիս Սարդարյանը, նշեց, որ դու իր  ֆեշիոն իկոնան ես: Սա քեզ համար նորությու՞ն էր: Իսկ ովքե՞ր են քո նորաձևության իկոնաները:
-Վայ, շատ ուրախացա այս ամենից, մենք ամեն օր տեսնվում ենք ու մեր ընկերությունը հումորի ու զավեշտի վրա է հիմնված, այսինքն՝ մեր մեջ դա շատ է ու մենք հիմնականում ինչ-որ քննադատություններով ենք իրար վերաբերվում, ու այնպիիսի քննադատություններ, որ ոչ ոք ոչ մեկի չի ասի, բայց այ մենք ասում ենք ու ծիծաղում: Դրա համար շատ զարմացա ու շատ հաճելի է, երևի էլի հումոր է արել:  Եթե լուրջ, ես իրոք չեմ կարող մեկին նշել: Ես սովորող տեսակ եմ, եթե տեսնեմ մի որևէ լավ բան, որ ինձ հաճելի թվա, կվերցնեմ, կսովորեմ ու իմը կդարձնեմ: Եթե մարդն այդպիսին չէ, շատ բան է կորցնում: Շատ վատ հիշողություն ունեմ,  շատ տաղանդավոր չեմ, բայց որևէ բան չկա, որ ես ասեմ՝այ ինձ մոտ չստացվեց, որովհետև ես աշխատասեր չէի,  շատ ձգտող ու սովորող մարդ եմ ու ոճի առումով էլ ումից ինչ դուր գա, կնայեմ կսովորեմ, չեմ մտածի՝ վայ ես ինչ որ մեկից սովորեցի:

-Վերջին շրջանում քեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում, տպավորություն է, թե  խուսափում ես ուշադրությունից, հարցազրույցներից,  համացանցում էլ ակտիվությունը պակասել է: Ինչի հետևանք է դա:

-Երբ նոր էի այս ճանապարհին հայտնվել ու շատ հարցեր չէի հասկանում հաճախ էի մամուլում հայտնվում, բայց հետո հասկացա, որ անընդհատ հարցազրույցների դեպքում նախ երբեմն սխալ ձևով են լրագրողները տեքստերդ փոխանցում,  շատ է իմ խոսքը փոխվում, հետո ընթերցողը չի գիտակցում դրա անհրաժեշտությունը, ասինքն՝ նրան թվում է, թե ես  փողոցում քայլում եմ,  լրագրող տեսնում ու  ասում՝ կներեք, կարող ե՞մ ձեզ հարցազրույց տալ: Որորշեցի քչացնել դա:
Ինձ համար հիմա ամենակարևորը  ինչ-որ բան ստեղծել, արարելն է, հաջողության հասնելը, ոչ թե խոսես դրա մասին, այլ գործով ապացուցես: Իհարկե լինում է, որ ինչ-որ բանից լցված ես լինում և ուզում ես արտահայտվել, բայց փորձը ցույց է տալիս, որ ինչքան շատ խոսես, այդքան քիչ բանի կհասնես:

-Մինչև հարցազրույցը նշեցիր, որ հոգեբանն ասել է՝ չկարդալ համացանցում քո հասցեին արված մեկնաբանությունները: Դա է՞լ նպաստեց, որ ավելի քիչ ես համացանցում։
-Չէ, դա կատակ էր, իմ հոգեբանն էլ, բժիշկն էլ ես եմ։ Իրականում ամենալավը մենք գիտենք մեզ,  մեր մարմինը, մեր հայացքը, աշխարհը, ու ես մտածեցի՝ ինչի կարդամ, առնվազն պետք է մազոխիստ լինեմ, որ կարդամ, դա չի կարող ինձ լավ բան տալ, որովհետև դրանք անառողջ քննադատություններ են, եթե տեսնեմ առողջ քննադատություն, կարող եմ դրանից էլ ինչ-որ բան վերցնել, մարդիկ գումար են վճարում, որ իրենց խորհուրդ տան ու եթե ես տեսնեմ, որ ճիշտ դիտողություն է, ինչու չէ, չեմ ալարի կգրեմ՝շնորհակալ եմ: Իսկ մնացած դեպքերում, բոլորին կարող եմ խորհուրդ տալ չկարդալ:

  -Որո՞նք են հայ աղջիկների հիմնական fashion սխալները:
-Նմանվելը, դա միայն Հայաստանում չէ, ողջ աշխարհում է այդպես, օրինակ՝ նույն հաստ հոնքերը ոչ բոլորին է սազում, ինձ սազում է միգուցե մեկին չի սազում և բոլորը չէ, որ պետք է ունենան հաստ հոնքեր, կամ գունային համադրություններից վախենալը: Հիպպիներն ովքեր էին. մարդիկ, ովքեր նոր ոճ, թրենդներ էին առաջարկում:  Ռիսկը լավ բան է և պարբերաբար պետք էռիսկի դիմել, նաև ոճի հարցում՝ չվախենալ նոր գույներ առաջարկել, քո ոճը, քո ասելիքը ներմուծել, այսինքն՝ հագնել մի բան, որ մարդիկ քեզ 10 հատ հարց չտան, օրինակ ես մի բոմբեր եմ պատվիրել, որի հետևում գրված կլինի կամ պատկերված կլինի իմ մասին պատմող ինչ որ հետաքրքիր բան, օրինակ ես ռեփ եմ լսում՝ լինի որևէ ռեփերի նկար, 2Pac-ի նկարը, եթե կենդանիներից սիրում եմ առյուծը, գայլ,ապա ինչ որ գայլերի, առյուծների նկարներով մատանիներ: Այսինքն, որ հագոսւտը նաև ասելիք ունենա, քո մասին պատմի:

Ի դեպ՝ վերջին շրջանում լոզունգները, կոչերը  հագուստի վրա շատ ակտուալ են: Հատկապես ֆեմինիստական լոզունգները. “We Should All Be Feminists” այս սեզոն կոչ էր անում Dior-ը: Դու ինչպե՞ս ես վերաբերվում այս ուղղվածությանը:

– Չնայած ուսանողական տարիներին քարոզում էի գենդերային հավասարություն՝ ուսումնասիրելով դրա մի հատվածը, հետագայում ավելի խորը ուսումնասիրելով, նաև սեփական  փորձից ելնելով հասկացա, որ չեմ ուզում գենդերային հավասարություն լինի։ Ինձ դուր է գալիս կին-տղամարդ դասական հարաբերությունները: Beauty and the beast ֆիլմի դերասանուհի Էմմա Ուոթսոնը վերջերս խոսում էր ֆեմինիզմից՝ նշելով, որ մենք էլ պետք է սովորենք, աշխատենք, մենք բոլորս հավասար ենք,  իհարկե, շատ հարցերում  ես համաձայն եմ,  բայց մի ներքին սիրուն բան կա կին-տղամարդ հարաբերութուններում,  որ երբեք չեմ ուզի փոխվի ու  հավասարություն լինի: Ինձ ամենևին էլ պետք չէ, որ իմ կողքի  տղամարդուց շատ աշխատեմ, նրան հավասար ուժեղ լինեմ,  ո՛չ, ինձ պետք է սիրել, գուրգուրել, հոգ տանել իմ մասին:  Մի քանի տարի առաջ ես բոլորովին այլ կարծիք ունեի, հիմա՝ այսպես եմ մտածում, հնարավոր է՝ մի քանի տարի հետո էլ այս հարցի շուրջ նոր բաների հետ առնչվեմ, տարբեր իրավիճակներում հայտնվեմ, կարծիքս փոխվի:

-Քեզ հետ հե՞շտ է աշխատել, որպես մոդել քմահաճություններ չունե՞ս. օրինակ՝ սա եմ հագնելու, նա չեմ հագնելու:

-Ինձ հետ շատ հեշտ է աշխատել , բայց մոդել լինելը շատ դժվար է, ինչքան էլ հայտնի լինես ու չբարդույդավորված մոդելի համբավ ունենաս, միևնույն է, դու աղջիկ ես, ով ունի իր նախընտրությունները, գերադասում է հագնել այն, չհագնել մյուսը, բայց պրոֆեսիոնալ մոդելը պետք է համաձայնի առանց հարցեր տալու, ինչը շատ բարդ է, որովհետև դու էլ ունես ենթադրենք մարմնի մասեր, որոնք, ըստ քեզ, ավելի գեղեցիկ են ու կուզես ընդգծել, կամ հակառակը՝ թաքցնել, բայց այդ ամենի հետ պետք է համաձայնես, ու դա քո պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում: Ինձ հետ հեշտ է աշխատել, որովհետև ես պրոֆեսիոնալ եմ:

  

Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейков