Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հայ ժողովուրդը երբեք չպետք է մոռանա 1921թ. պայմանագրերի դասերը

1921 թ. Մոսկվայի ևւ Կարսի պայմանագրերը` միջազգային իրավունքի տեսանկյունից …Ի վերջո պետք է արթնանա մեր ժողովրդի խիղճը` մտավորականությունը, և պատասխանատու լինի ժողովրդի առջև` անցյալի, ներկայի և ապագայի համար… Այսօր բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանները ամրագրող 1921 թ. Մոսկվայի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրից և 1921թ. Կարսի հոկտեմբերի 13-ի ՙՀաշտության՚ պայմանագրից բացի փոխկապակցված և ապօրինի այլ պայմանագրեր գոյություն չունեն: Եթե ճանաչենք այդ պայմանագրերը, մենք, առաջին անգամ, որպես անկախ պետություն, կվավերացնենք Կարսի պայմանագրի` Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը` գլխավոր պայմաններից մեկը ՀՀ կողմից ճանաչել այսօրվա սահմանները:  Հայկական ՍՍՀ ՊԱԿ-ի արխիվներում ժամանակին ես ուսումնասիրել եմ 20-րդ դարի հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի իրավաբան-օրենսդիր Գրիգոր Չուբարյանի իրավաբանական մեկնաբանությունները` վերոնշյալ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերաբերյալ... Հարկ եմ համարում նշել, որ Կարսի ՙՀաշտության՚ պայմանագիրը ապօրինի գործողություններ էին` Ռուսաստանի կողմից պարտադրված Հայաստանին: Հայ ընթերցողին հայտնի է, որ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի մտերիմ հարաբերությունների գագաթնակետը հանդիսանում է 1921թ. Մոսկվայի, և ապա` Կարսի պայմանագրերի կնքումը: 1920-1921թ.-ին հայ ժողովուրդը հայտնվեց բոլշևիկյան ՙմուրճի՚ և քեմալական ՙզնդանի՚ միջև. այդ թվականներին Մոսկվան գաղտնի բանակցություններ էր վարում երիտթուրքերի ղեկավարներից մեկի` Քեմալ-փաշայի հետ` անկախ Հայաստանի խորհրդայնացման գործում թուրքական զորքերի օգտագործման վերաբերյալ: Մոսկվային հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար Քեմալ-փաշային խոստացված էր ռազմական օգնություն` անգլիացիների հետ տարվող պատերազմում: Դրա մասին է վկայում 1921թ. մարտի 10-ին Չիչերինի Ստալինին ուղղված հեռագիրը, որտեղ նշվում է. ՙ…Թուրքերի կողմից նշված 150 մլն ռուբլին ոսկով, անկասկած, արևելքի մարդկանց պահանջն է: Անցյալ տարի Բեկիր-Սամին պահանջում էր 8 մլն ռուբլի ոսկով: Կենտրոնական Կոմիտեն համաձայնեց տալ 7 մլն ռուբլի ոսկով: Եթե նրանց չօգնենք, նրանք կարող են փոխել իրենց քաղաքականությունը…՚: Վերադառնալով Գրիգոր Չուբարյանի կողմից մեզ հետաքրքրող այս և այլ պայմանագրերի /Բաթումի, Ալեքսանդրապոլի, Սևրի…/ մեկնաբանություններին, որոնք, ցավոք, 1940 թ. հունիսի 5-ին պետանվտանգության սպայի ձեռքով, ՙորպես օպերատիվ և այլ արժեք չներկայացնող՚, ՆԳԺԿ նկուղներում ոչնչացվել են ՙայրելու ճանապարհով՚: Մենք դրանց մասին կարող ենք կռահել 1937թ. հուլիսի 14-ին Գրիգոր Չուբարյանի ձերբակալության ժամանակ առգրավված, չոչնչացված այլ նյութերից: Իրականում ինչի± մասին կարող էին լինել դրանք: Թող ների ինձ Գրիգոր Չուբարյանը, եթե իմ մեկնաբանությունները չհամապատասխանեն իր մեկնաբանությունների հետ, սակայն, չգիտեմ ինչու, ես համոզված եմ, որ վերոհիշյալ Պայմանագրերին իմ կողմից արված մեկնաբանությունները կբխեն նրա քաղաքացիական դիրքորոշումից… Ըստ մեր տեսակետի` 1921թ. հոկտեմբերի 13-ի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, մի կողմից (Ռուսաստանի մասնակցությամբ), ՙՀաշտության՚ պայմանագիրը, ըստ էության, միջազգային իրավունքի ինքնուրույն ակտ լինել չի կարող, քանի որ այն կնքող կողմերը ստիպված էին կրկնել և ամրակայել մեկ այլ` 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը: Թուրքիայի և Ռուսաստանի միջև 1921թ. մարտի 16-ի ՙՀաշտության՚ պայմանագրի 15-րդ հոդվածը մասնավորապես բարբառում է հետևյալը. ՙՌուսաստանը պարտավորվում է Անդրկովկասի պետությունների նկատմամբ կատարել քայլեր, որոնք անհրաժեշտ են այս հանրապետությունների կողմից այն պայմանագրերի ճանաչման համար, որոնք նրանք կկնքեն Թուրքիայի հետ…՚ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի վերոհիշյալ պայմանագրում բացակայում է նաև պայմանագրի օբյեկտի կարգավորման միջազգային-իրավական նորմը, քանի որ Անդրկովկասյան հանրապետությունները, այդ թվում` Հայաստանը, մինչև հիշյալ պայմանագրի կնքումը միջազգային-իրավական իմաստով կապված չեն եղել ՌՍՖՍՀ-ի հետ: Ավելին ասեմ, արխիվային գործից հայտնի է, որ Գրիգոր Չուբարյանը Կարսի կոնֆերանսին, որպես հայկական պատվիրակության խորհրդական, մասնակցելուց հրաժարվել է` պատճառաբանելով Խորհրդային կառավարության` Թուրքիայի հետ տարվող քաղաքականության հետ իր անհամաձայնությունը: [Մանրամասն տես. Ռուբեն Ավագյան. Գրիգոր Չուբարյանի և Գրիգոր Զոհրապի իրավական միտքը. Եր., 2003.640 էջ]: Միաժամանակ, իհարկե, չի կարելի Խորհրդային Ռուսաստանի հաշիվներից դուրս գցել Անդրկովկասի` այն ժամանակվա հանրապետությունների հետ միջազգային հարաբերություններում եղած հասարակական-քաղաքական, նյութական և այլ իրական ուժերը, այդ թվում` Հայաստանի վերաբերյալ Խորհրդային Ռուսաստանի իրական ուժերը: Բայց ցանկանում եմ հավաստիացնել իմ ընթերցողներին, որ, ինչպես ընդհանուր արդարադատության, այնպես էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, նրանք հիմք չէին հանդիսանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև Մոսկվայում` 1921թ. մարտի 16-ի պայմանագրի կնքման համար: Արդարացում չեն կարող հանդիսանալ նաև արտասահմանյան իրավաբան-օրենսդիրների մեկնաբանություններն այն մասին, որ խորհրդային իրականության իրավական շատ երևույթներ չեն համընկնում կամ համապատասխանում միջազգային նորմերին: Սակայն վերադառնանք Կարսի 1921թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրին: Սկսենք ներածական մասից, որտեղ հռչակում է, որ Անդրկովկասի հանրապետությունները, ՙկապիտուլյացիայի ռեժիմը՚ անհամատեղելի համարելով յուրաքանչյուր երկրի ազգային ազատագրության ձգտման, ինչպես նաև նրանց անկախության իրավունքների լրիվ իրականացման հետ՚, այնուհետև. ՙ…և կողմերը, կիսելով ազգությունների եղբայրության սկզբունքը և ազգությունների ինքնորոշման իրավունքը, խանդավառված նրանց միջև մշտական ջերմ փոխհարաբերությունների և անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ…՚, կրկնում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածի բովանդակությունը: Այն բարբառում է. ՙԹուրքիայի կառավարությունը և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայնվում են, որ Նախիջևանի մարզը սույն պայմանագրի երրորդ հավելվածով որոշակիացված սահմաններով, կկազմավորվի իբրև ինքնավար տարածք` Ադրբեջանի հովանավորության ներքո…՚: Սա վերջին հաշվով մի կողմից զրոյի է հավասարեցնում Հայաստանի համար 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի ներածական մասը, իսկ մյուս կողմից, ակնհայտորեն հակասելով պայմանագրի ներածական մասին, ակնառու կերպով ընդգծում է Հայաստանի կապիտուլյացիան Թուրքիայի առջև:  Ռուսաստանի կողմից թուրքերի պահանջների բավարարումից և Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի կնքումից հետո քեմալական քաղաքագետները և դիվանագետները վերակողմնորոշվեցին դեպի Անտանտը: Արդեն Լոզանի կոնֆերանսի ժամանակ 1923թ. Թուրքիան հրաժարվեց Ռուսաստանի հետ առևտրի վերաբերյալ հոդվածներից (ըստ Կարսի պայմանագրի) և շուտով վերադարձավ Ռուսաստանի նկատմամբ իր ավանդական քաղաքականությանը: Բերենք մի դրվագ Խորհրդային Հայաստանի Արտաքին գործերի ժողկոմ Ա. Բեկզադյանի` 1921թ. ապրիլի 15-ին, Մոսկովյան կոնֆերանսում 1921թ. մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրի վերաբերյալ արած հայտարարությունից. ՙՍովետական Հայաստանի ինքնավարության իրավունքի խախտումը չի կարող արդարացված լինել արևելքում` հեղափոխության գործի շահերի պատճառաբանությամբ..: …Թուրքերի հետ բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը անտեսեց ՌՍՖՍՀ բոլոր ակտերում հանդիսավոր կերպով հայտարարված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՚:  Եթե անկեղծ լինենք, ապա բացասական գնահատականի է արժանի Խորհրդային Հայաստանի իրական դերը 1921թ. Կարսի հոկտեմբերի 13-ի ՙՀաշտության՚ պայմանագրի կնքման ժամանակաշրջանում: Բացատրությունը մեկն է, Կարսի վերոհիշյալ պայմանագիրը Մոսկվայի պայմանագրի հայելային անդրադարձն է, որը ցույց է տալիս Խորհրդային Հայաստանի պետական անկախության ձևական լինելը: Դա անցյալում, իսկ մեր ժողովրդի` ինչպես ներկայի, այնպես էլ ապագայի համար վերոհիշյալ պայմանագրերը չափազանց մեծ բացասական նշանակություն ունեն: Մասնավորապես, Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի և Կարսի 1921թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը մեզ և մեր սերունդներին մեկ անգամ ևս ակնառու կերպով ապացուցեցին, որ անկախ պետության իրավական ուժը որոշվում է ոչ միայն նրա իրական ուժով, այլև պատմական իրադրության հաշվառմամբ, ինչպես նաև համաշխարհային ուժերի հարաբերակցությամբ: Այո, մարդկության պատմությունն այսօր էլ է գրվում սրով. ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Եվ դրա համար փոքր ժողովուրդները, այդ թվում` Հայաստանը, որպեսզի կարողանան իրենց ազգային շահերը պաշտպանել համաշխարհային համագործակցությունում, պետք է շարունակեն իրենց նախնիների կոմպլիմենտար քաղաքականությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ չնայած Տասը Պատվիրանները հաճախ ոչ այնքան պահպանվել, որքան դարձյալ ու դարձյալ բազմիցս ոտնահարվել են, միևնույն է` մարդկության կյանքում դրանք երբեք չեն կորցրել իրենց նշանակությունը. այն, որ Հռոմեական կայսրությունը կործանվեց, սակայն հռոմեական իրավունքը, որպես բարու և արդարության խորհրդանիշ, շարունակում է ապրել, այն, որ կայսր Նապոլեոնը ժամանակակիցների համար մեծ մարդ էր ոչ այն պատճառով, որ զորավար էր և անվերջ պատերազմներ էր մղում, այլ, որ Մեծ էր ամենից առաջ աշխարհի լավագույն Քաղաքացիական դասական օրենսգրքի ստեղծումով… Հայ ժողովուրդը երբեք չպետք է մոռանա 1921թ. հիշյալ պայմանագրերի դասերը:  Ալբերտ Շմավոնյան
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников