Երբևէ մտածե՞լ եք, որ սուրճի մրուրը` նստվածքը, կարող է այսքան օգտակար լինել
LifestyleԳրեթե բոլորը օրվա մեջ մի քանի կամ գոնե մեկ անգամ սուրճ են խմում, սակայն քչերն են տեղեկացված, որ դրա նստվածքը կարող է տարբեր նպատակներով արդյունավետորեն օգտագործվել։
Պարզվում է` սուրճի նստվածքը հրաշալի բնական միջոց է համարվում ցելյուլիտի դեմ պայքարելու համար։ Արդյունավետության հասնելու համար անհրաժեշտ է պատրաստել հետևյալ բաղադրատոմսը. ¼ բաժակ աղացած սուրճին ավելացրեք 3 ճաշի գդալ տաք ջուր ու 10 րոպե թողեք, որ այն ներծծի ջուրը։ Այնուհետև ավելացրեք 2 ճաշի գդլալ ձիթապտղի յուղ՝ սուրճի հատիկներն ավելի լավ խառնելու ու քսուք ստանալու համար։ Պետք է նախապես տաք ջրով լվանալ ցելյուլիտի հատվածն, այնուհետև մաշկի վրա քսել ստացված քսուքն ու 2-4 րոպե մերսել այդ հատվածը, այնուհետև լվանալ գոլ ջրով։
Սուրճի նստվածքի մյուս օգտակարությունն այն է, որ այն կարելի է ավելացնել հողին, ու բույսերը կամ ծաղիկները ավելի լավ կաճեն` դրանք պաշտպանելով վնասատուներից, ինչպես նաև հողը պարարտացնելու հատկությամբ են օժտված։
Սուրճի մրուրի մյուս հրաշալի հատկությունը բոլորին շատ օգտակար կլինի. թանկարժեք միջոցներ գնելու փոխարեն, աչքերի տակի սև շրջանակները կարելի է վերացնել պարզապես մաշկին քսելով սուրճի նստվածքը։ 10-15 րոպե հետո թողելուց հետո կարող եք լվանալ գոլ ջրվող։
Սուրճի նստվածքը նաև լավ միջոց է ակնեների դեմ և մաշկի ընդհանուր խնամքի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: