Ընկուզեղենի օգտակարության մասին
LifestyleԵրբևէ կմտածեի՞ք, որ ընդհամենը մի բուռ ընկուզեղենը կարող է կանխարգելել բազմաթիվ հիվանդությունների առաջացումն ու զարգացումը: Ինչպես գիտենք, ընկուզեղենը հարուստ է տարբեր օգտակար նյութերով՝ ճարպաթուներով, վիտամիններով, հակաօկսիդանտներով և բջջանյութով, ինչն էլ մարդկանց ավելի առողջ է դարձնում և օգնում դիմակայել բազմաթիվ հիվանդությունների դեմ:
10 գրամ ընկուզեղենը կամ արախիսը կարող է նվազեցնել շնչառական հիվանդություններից՝ ասթմայից ու էմֆիզեմայից մահվան հավանականությունը: Դիետոլոգների պնդմամբ՝ ընկուզեղենը, նվազեցնում է դիաբետի, քաղցկեղի ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ ներառյալ կաթվածներն ու ինսուլտները:
Նշենք, որ այս օգտակարությունը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ է լինում: Սակայն, անպայման հիշեք, որ արախիսի ձեթը նույնքան օգտակար չէ, որքան արախիսը՝ հավանաբար, այն պատճառով, որ դրանում աղ ու ճարպեր են պարունակվում:
Վերջերս իրականացրած եւս մեկ հետազոտություն էլ ցույց տվեց, որ հունական ընկույզը պաշտպանում է շագանակագեղձի քաղցկեղից եւ զսպում ուռուցքների աճը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: