Ազիզ Թամոյանը` Քյարամ Սլոյանի ու նրա հոր մասին
Интервью«Քյարամը մահացավ հերոսաբար, նա եզդիների անունը աշխարհով մեկ տարածեց ու ապացուցեց, որ մենք հերոս ժողովուրդ են»,- Orer.am-ի հետ զրույցում Եզդիներ ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նման կերպ բնութագրեց ապրիլյան պատերազմին ադրբեջանական վայրագության զոհ դարձած հերոս զինվոր Քյարամ Սլոյանին:
«Քյարամ Սլոյանը մեզ համար մահացած չէ, նա կենդանի է: Նրա կատարած գործողությունները պատերազմի ժամանակ հերոսություն են: Թշնամին այնքան շփոթված էր նրա համար, որ եզդի տղան պաշտպանում է հայոց հողն ու ջուրը, որ գլխատեցին նրան: Մենք միշտ ենք կանգնել ու կանգնելու ենք հայերի կողքին, մեր այս պահվածքը խոսում է հայ ու եզդի ազգերի դարավոր բարեկամության մասին: Մենք մեր կյանքը չենք խնայում հայերի համար: Սա պատմական իրողություն է, ու դա ոչ մեկ չի կարող ժխտել»,- ասաց նա՝ անդրադառնալով հերոսի հոր մահվան գութին. «Ցավալի է, բայց փաստ, որ ինքը տեսավ այն, ինչ կատարվել էր, ու չդիմացավ կորստին: Դա մեծ ցավ էր: Ես չեմ ցանկանա, որ այսուհետ որեւէ ծնող իր երեխայի վիշտը տեսնի: Նա վիշտ տեսավ նոր մահացավ: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում Սլոյանների ընտանիքինլ»:
Սոսե Չանդոյան