Խորհուրդներ 30-նն անց կանանց
LifestyleԿնոջ կատարյալ տեսքն ապահովում է նրա նրբագեղ կառուցվածքը: Ժամանակակից կնոջ համար 30 տարեկանից հետո կյանքը վերսկսվում է: Բայց ամեն ինչ այդքան էլ հուսադրող չէ:
30 տարեկանից հետո կազմվածքի թերությունները շտկելն ավելի ու ավելի է դժվարանում: Սովորաբար կորցրած կիլոգրամները նորից ետ են վերադառնում դիետաներից հետո: Նմանատիպ դեպքերում գիտնականները խորհուրդ են տալիս, որքան ավելի շուտ սկսեք ազատվել ավելորդ կիլոգրամներից, այնքան մեծ կլինի դրա արդյունավետությունը: 30-նն անց կանանց համար օրվա ստանալիք կալորիականության չափաբաժինը 2000 կիլոկալորիան է: Այդ տարիքում նիհարելու համար կանայք պետք է օրական նորմա հանդիսացող կալորիականության չափը նվազեցնեն 500-ով:
Այդ տարիքի բազմաթիվ մայրերին հատուկ սխալն իրենց երխաների հետ միասին քաղցրավենիք ուտելու սովորությունն է: Քաշը չավելացնելու համար փոքրիկ խորամանկություններից մեկը նախքան սնվելը խնձոր ուտելն է: Եթե սնունդ ընդունելուց առաջ ուտեք մեկ խնձոր, դա կօգնի 190 կիլոկալորիա քիչ սնունդ ընդունել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: