Ինչը՞ կարող է տղամարդուն հետ պահել դավաճանությունից
LifestyleԱմուսնացած կանանց առավել շատ տանջող խնդիրներից է ամուսնու դավաճանության հարցը: Շատ դեպքերում նրանք չեն կարողանում հասկանալ՝ արդյո՞ք ամուսինը դավաճանում է, թե՞ ոչ:
Վերջին շրջանում մասնագետները մի նոր հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում բացահայտել են, որ տղամարդկանց արյան բաղադրության մեջ տեստոստերոնի՝ սեռական ակտիվության համար պատասխանատու նյութի բարձր մակարդակը նրանց ավելի վստահելի է դարձնում, նրանք ավելի հազվադեպ են ստում և դավաճանում:
Այս ամենը հասկանալու համար գիտնականները գիտափորձ են իրականացրել, որի մեջ ներառել են երկու խումբ։ Առաջին խմբի 46 կամավոր տղամարդկանց մաշկի վրա հորմոնալ մածուկ են քսել և դրանով բարձրացրել տեստոստերոնի մակարդակը: Երկրորդ խմբում ներառված է եղել 45 մարդ` որպես վերահսկվող խումբ: Կամավորներին խնդրել են զառ խաղալ: Որքան ավել են նրանք միավոր վաստակել, այնքան ավելի գումար են ստացել: Նրանց հնարավորություն է տվել, որ խաղացողները իրենք համակարգիչ ներմուծեն վաստակած միավորները: Արդյունքում պարզվել է, որ առաջին՝ հիմնական խումբը ավելի հազվադեպ է խարդախության և կեղծիքի դիմել գումար ստանալու նպատակով, ինչը գիտնականների թույլ է տվել եզրակացնել, որ հորմոններն ուժեղացրել են մարդու ինքնագնահատականը և իր մասին դրական կերպար ստեղծելու կարիքը:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տեստոստերոնը մարդուն հակասոցիալական վարքի է մղում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: