«Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ թվային օրակարգի գաղափարը». ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՌԴ Կազան քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է.
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը քննարկել են տնտեսության, մաքսային, արդյունաբերության և ագրոարդյունաբերության ոլորտներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ ԵԱՏՄ ներքին շուկայում սահմանափակումների վերացման միջոցառումների ծրագրի, անդամ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների մասով տրվող հատուկ սուբսիդիաները ԵԱՏՀ հետ կամավոր կերպով համաձայնեցնելու և դրանց տրամադրման հետ կապված վարույթներ անցկացնելու կարգի, արտաքին տնտեսական գործունեության կարգա վորման համակարգում «միասնական պատուհանի» մեխանիզմի զարգացման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման կարգի, 2016 թ. ԵԱՏՀ որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատականի մոնիթորինգի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության վերաբերյալ և այլն: