Բալի հյութի անփոխարինելի ազդեցությունը
LifestyleԳիտնականները, բազմաթիվ հետազոտությունների վրա հիմնվելով, պնդում են, որ բալի հյութն օգնում է երկար տարածություններ վազողներին` արագ վերականգնելու ուժերը: Մասնագետներն ուսումնասիրել են մի քանի բալերի հատկանիշները: Հետազոտության ընթացքում 20 մարզիկներ խմել են բալի հյութ կամ պլացեբո` օրվա մեջ երկու անգամ հինգ օր առաջ մինչ մարաթոնի մեկնարկը ու երկու օր էլ դրա ավարտից հետո:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն խումբը, որն օգտագործել է բալի հյութ, վերականգնել է իր ուժերն արդեն 48 ժամ անց: Նրանց մոտ գրանցվել են ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված բորբոքումների և օքսիադատիվ սթրեսի ցածր ցուցանիշներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: