Ալեքսանյանը՝ շաքարի գործարանում մահվան ելքով միջադեպի մասին
ОбществоԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ նրա աղջկա հարսանիքին ներկա է եղել նաեւ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, պատասխանեց. «Հենց ընենց ընկերս ա բերել իրա կողմից, մնացացածն էլ հայ երգիչներ են եղել, հենա հոպարս էլ ներկա էր»:
Նշենք, որ Ալեքսանյանի կողքն էր նաեւ ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, ով հուշեց Ալեքսանյանին, որ դրսից բերված երգիչը Աեքսանդր Սերովն էր, ոչ թե Ջաստին Թիմբերլեյքը:
Orer.am-ի այն հարցին, թե շաքարի գործարանում երեք անձ էր ընկել բարձրությունից, որոնցից մեկը մահացել է, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու, Ալեքսանյանը պատասխանեց. «Դե հիմա, ցավդ տանեմ, եղել ա, ի՞նչ անեմ ես…դա իմ գործարանը չի»:
Իսկ հարցին, թե արդյոք նրա շրջապատում օրենքով գողեր կան, Ալեքսանյանը ծիծաղելով պատասխանեց՝ չկան:
Ալեքսանյանը վստահեցրեց նաեւ, որ չունի մեկ միլիոն դոլար՝ արտերկրից երգիչ բերելու համար: «Կամ էլ, մամուլը էդ ձեր ասածի պես գրել ա, որ մի միլիոն փող եմ տվել, երգիչ եմ բերել, ճի՞շտ ա, թե՞ չէ: Ախր էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի, երեխեքը կդնեին, իմ համար էտի եքա փող ա, մի հատ լավ տրիկոտաժի մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»: