«Անջեյ Կսպերշիկի գրասենյակը ձրիակերների հավաքածու է». քաղաքագետ
ИнтервьюԱրցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղի Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։
Թեմաի շուրջ Orer.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով վստահեցնում է, որ նման մոնիտորիգները զրո նշանակություն ունեցող գործընթացներ են. «Նման մոնիտորինգներ շատ հաճախ են անցկացվում: Պետք է նշեմ, որ դրանց արդունքը զրոյական է: Եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական կողմերը շատ լավ տեղյակ են, որ մոնիտորինգ է անցկացվելու, հետեւաբար պահպանում են զինանդադարը: Նման դիտարկումների 99%-ն անցնում է առանց միջադեպերի: Այստեղ խնդիրն այն է, որ այդ մոնիտորինգներից ընդամենը 15 րոպե անց ադրբեջանական կողմը կարող է շատ հանգիստ զինադադարը խախտել: Իսկ դա ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը չի ֆիկսում եւ հանդես է գալիս անհասցե ու լղոզված հատարարութուններով»:
Ըստ քաղաքագետի՝ մոնիտորինգի անցկացումները վաղուց իրենց արդեն սպառել են. «Պետք են ավելի արդյունավետ մեթոդներ կիրառել: Հարկավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների անդամների թիվը ավելացնել: Արցախում հաստատված զինադադարից հետո ամենաքիչ թվաքանակով դիտորդները հենց Արցախ են այցելել, մինչդեռ կոնֆլիկտաին այլ վայրերում նրանց թիվն ավել է: Անջեյ Կսպերշիկի գրասենյակը ձրիակերների հավաքածու է, ովքեր, գտնվելով մեր տարածաշրջանում, իրենց աշխատանքներում որեւէ արդյունք չեն գրանցում»,-ասաց Գ. Համբարանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է դիտորդների թվի ավելացմանը: Պատճառն առավել քան պարզ է. զինադադարի խախտման հիմնական մեղավորը հենց Ադրբեջանն է:
Սոսե Չանդոյան