Գյուղնախարարությանը հատկացված բյուջետային միջոցներն ուղղվել են ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացմանը
ЭкономикаԱնցած տարի ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 10 միլիարդ 997.8 միլիոն դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Նշված միջոցներից 7 միլիարդ 267 միլիոն դրամն ուղղվել է բյուջետային ծրագրերի
Հատկացված ֆինանսական
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսվել է 1 միլիարդ 214 միլիոն դրամ: Իրականացվել է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, անասնահակահամաճարակային կանխարգելիչ շուրջ 9 միլիոն միջոցառում, որի արդյունքում հանրապետությունում ապահովվել է կայուն անասնահամաճարակային վիճակ:
«Բույսերի պաշտպանության միջոցառումների» ծրագրով նախատեսվել է 150 միլիոն դրամ: Ծրագրով իրականացվել են կրծողների, մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ, որի արդյունքում հանրապետությունում ստեղծվել է կայուն բուսասանիտարական վիճակ։ Պայքարը իրականացված տարածքներում ապահովվել է 80-85% արդյունավետություն:
«Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների» ծրագրով նախատեսված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 71.3 միլիոն դրամ: Ավելի քան 76.3 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա իրականացվել են ագրոքիմիական դաշտային հետազոտություններ: Մշակված ագրոքիմիական քարտեզների և պարարտացման երաշխավորագրերի օգտագործումը հնարավորություն է տալիս կոնկրետ պայմաններին և ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան կիրառել պարարտացում, որը բերքատվության և արտադրանքի որակի բարձրացման կարևորագույն երաշխիքներից է:
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով նախատեսված բյուջեն և ֆինանսավորումը
«Պետական աջակցություն