Թուրքիայի քրդերը գտնվում են ինֆորմացիոն բլոկադայի եւ թեժ կռիվների մեջ. փորձագետ
ИнтервьюOrer.am-ի հետ զրույցում քրդական հակամարտությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, խոսելով թուրք-քրդական հակամարտության եւ հայերի համար ամենակարեւորը քրդական պետության ստեղծման մասին, համոզմունք հայտնեց, որ ինքն իրատեսական է համարվում քրդական պետության ստեղծումը իրաքյան եւ սիրիական տարածքների վրա:
Ինչպես նշեց մասնագետը, թեեւ Թուրքիայում բնակվող քրդերը գտնվում են ինֆորմացիոն բլոկադայի մեջ, այնուամենայնիվ, նրանք պայքարի այլ մեթոդներ են կիրառում. «Նրանք հրաժարվել են օգտվել քրդական փողից, բանկոմատներից, որին ի պատասխան` թուրքական իշխանությունները նրանց նկատմամբ կիրառում են որոշակի պատժամիջոցներ՝ ընդհուպ թոշակների չվճարումը:
Ինչ վերաբերում է ինֆորմացիան տարածելուն, ապա այս առումով քրդերն ունեն լուրջ խնդիրներ, քանի որ բլոկադաjի մեջ են: Օրերս եղան ձերբակալություններ, սակայն այդ մասին քչերը իմացան: Աս պարագայում քրդերի միակ հույսը սփյուռքն է, որն էլ, սակայն, տեղեկատվությունն ուռճացված է ներկայացնում, հասկանալի պատճառներով՝ խոսքից խոսք է փոխանցվում»:
Ըստ փորձագետի` Թուրքիայում թուրք-քրդական բախումները գնալով թեժանալու են ու մոտ ժամանակներս Թուրքիայի Հաքարի նահանգը ձեռք կբերի պետականություն, ինչը դառնալու է Թուրքիայի տրոհման հիմքը:
Սոսե Չանդոյան