Կարևոր նշանակության էլեկտրահաղորդման վերակառուցվող գծից արկածախնդիր բնակիչները գողանում են հենարանների որոշ մասեր
ОбществоՀամաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն իրականացնում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-
Ինչպես տեղեկացրին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, էներգահամակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող էլեկտրահաղորդման գծի վերակառուցումն ուղղակի անհրաժեշտություն է: «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-
Ծրագրի շրջանակներում կառուցվում են մետաղական նոր հենարանները՝ 50 մետր բարձրությամբ, որոնք Գորիսի տարածաշրջանի որոշ արկածախնդիր բնակիչների համար դարձել են «գայթակղության» աղբյուր և նրանք որոշել են «ապամոնտաժել» ու յուրացնել այդ հենարաններից որոշ մասեր: Այսպես ԲԷՑ ՓԲԸ Շինուհայր ենթակայանի մոտ գտնվող տեղակայումներում հերթական ստուգում կատարելիս՝ մասնագետները նկատել են, որ հենարաններից մի քանիսի ոտքերը ամրացնող մասերը գողացվել են, իսկ հենարանի իրանը ոտքին ամրացնող շեղակի մասերը՝ կոտրվել: Բոլոր հենարանների հեղույս-մանեկները զոդվել էին՝ գողություններից խուսափելու համար, բայց դա էլ չի օգնել, մեծ ուժի գործադրմամբ այդ մասերը հենարաններից անջատվել են:
«Հենարանների հիմնական կապակցող մասերի հեռացումը թուլացնում է հենարանների ամրությունը և այդ պայմաններում դրանք կարող են տապալվել՝ թողնելով անդառնալի հետևանքներ: Ավելին` էլեկտրահաղորդման գծի այդ հատվածները լարման տակ են դրված արդեն 9 ամիս, և ցանկացած միջադեպ կարող է ճակատագրական լինել գծի մոտակայքում գտնվող մարդկանց կամ անասունների կյանքի համար: Շատ կարևոր է, որպեսզի էլեկտրահաղորդման գծերի մոտակայքում ապրող քաղաքացիները գիտակցեն, որ իրենց «հերոսական» գործողությունների հետևանքով վտանգում են իրենց և ուրիշների կյանքը: Իսկ նման գողությունների ականատեսները ահազանգեն համապատասխան մարմիններ»,-նշվում է հաղորդագրության մեջ: