Ինչ կարեւոր պայմաններ են հարկավոր մսի վաճառքի համար
Интервью«Մսի վաճառքն ու դրա սանիտարահիգիենիկ վիճակը կարծես դարձել է մշտական հարց»,- Orer.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի սպառողների պաշտպանության ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Կան մի քանի պայմաններ, որոնց եւ՛ մենք՝ գնորդներս, եւ՛ ծառաություն մատուցողները պետք է պահպանեն: Առաջինը հոսող ջուրն է, երկրորդը՝ սառնարան, աշխատողների սանիտարական գրքույկ, ինչպես նաեւ անասնաբույժի եզրակացությունը, որը պետք է կնքվի ամեն օր: Անասնաբույժն իր լաբորատորիայում փորձաքննություն անցկացնելուց հետո ամեն օր պետք է հաստատի, որ դա թարմ է ու անվտանգ»:
Ըստ մասնագետի, եթե հնարավոր լինի պահպանել այս պայմանները ու իրականացվի համապատասխան վերահսկողություն, որն իրականացնում է սննդի պետական ծառայությունը, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը: