Ի ՞նչ է անում մարդկանց մեծամասնությունը քնելուց առաջ
LifestyleՄարդիկ երբեմն քնելու հետ կապված խնդիներ են ունենում և այդ նպատակով էլ դիմում են զանազան միջոցների՝ հեշտ և արագ քուն մտնելու համար: Ոմանց գիրքն է օգնության հասնում, մյուսներն էլ պարզապես համոզված են, որ աշխարհի լավագույն քնաբեր միջոցը սեքսն է։
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանանց 13 ու տղամարդկանց 9 տոկոսը սիրում է քնելուց առաջ գիրք կարդալ։ Իսկ ահա տղամարդկանց 12, իսկ կանանց միայն 4 տոկոսն է վստահ, որ քնելուց առաջ սեքսով զբաղվելը օգնում է ավելի հեշտ և երկար քնով անցնել։
Միաևնույն ժամանակ այս երկու սեռերի ներկայացուցիչներն էլ միակարծիք են եղել, որ լավ քնի համար իրենց անհրաժեշտ է երեք հիմնական բաղկացուցիչ՝ հարմար ներքնակ, բարձեր ու մաքուր սավաններ։ Հարցման մասնակիցները պնդում են, որ լավ քնել ու քնից հագենալ հաջողվում է միայն տանը գիշերելու դեպքում, իսկ տանից դուրս ուրիշի անկողնում գիշերելը մարդկանց անհանգստություն է միայն պատճառում։
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում քնել ամենօրյա գործերի մասին տարբեր մտքերի պատճառով. ըստ հարցման արդյունքների՝ տղամարդկանց 17 ու կանանց 9 տոկոսը չեն կարողանում քնել ֆինանսական խնդիրների շուրջ իրենց մտահոգությունների պատճառով։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: