Կիտրոնով թեյի վտանգավոր ազդեցությունը
LifestyleԿիտրոնով թեյը դարձել է աշխարհում ամենաօգտակար ըմպելիքներից մեկը. այն արագացնում է նյութափոխանակությունը եւ նպաստում ավելորդ կիլոգրամներից ազատվելուն: Օգտակար լինելով հանդերձ՝ այն ունի իր բացասական ազդեցությունը: Ատամնաբույժները նախազգուշացնում են, որ կիտրոնով ջուրը կարող է շատ վտանգավոր լինել ատամների համար:
Ինչպես գիտենք, կիտրոնով թեյն օգտակար է առողջության համար. այն լյարդին օգնում է ազատվել թունանյութերից, ինչպես նաեւ օգտակար է ստամոքսի խանգարման պարագայում: Սակայն այստեղ ևս մեկ այլ խնդիր է ի հայտ գալիս. կիտրոնով թեյը կամ տաք ջուրը թթվայնության բարձր մակարդակ ունեն, և դա նշանակում է, որ այն կարող է նպաստել ատամների էմալի վնասմանը եւ գունազրկմանը:
Մի քանի հետազոտությունների արդյունքներ կրկին ապացուցել են, որ որքան ավելի թթվային է ըմպելիքը, այնքան ավելի շատ է վնասում ատամները: Կիտրոնի հյութը առավել վտանգավոր է դառնում տաք ջրի համադրությամբ, քանի որ նրա ph-ի մակարդակը տատանվում է 2-ից 3-ի արանքում, եւ դա հյութը չափազանց թթվային է դարձնում: Իսկ ջրի բարձր ջերմաստիճանը ընդամենը ուժեղացնում է այդ ազդեցությունը, որովհետեւ արագ ջերմաստիճանի պայմաններում ատամների էմալի ոչնչացումն արագանում է:
Ըստ վիճակագրական տվյալների` նման ըմպելիքների զոհերի քանակը, հատակապես այսօրվա երեխաների մոտ, ավելի մեծ է, քան` նախկինում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: