Համբույրի ձևը խոսում է սիրելիիդ զգացմունքների մասին
LifestyleՀամբույրներն ունենում են շատ տարբեր երանգներ. լինում են ուրախ համբույրներ, նուրբ, առաջին, վերջին, երկար, կրքոտ, խոնավ, ընկերական, ամաչկոտ, այրող, անկենդան, արբեցնող, դառը, քաղցր, խաղաղ, հյութեղ, սիրային համբույրներ, դավաճան համբույր:
Շուրթերի համբույրը սիրո նշան է համարվում: Ասում են, որ հենց շուրթերի վրա են հանդիպում սիրահարների հոգիները: Թեթև, նուրբ, հպանցիկ համբույրը հոգատար վերաբերմունքի նշան է սիրած էակի նկատմամբ: Ֆրանսիական համբույրը ուժեղ սեռական հակման նշան է, ֆիզիկական մերձեցման ցանկություն: Հպված շուրթերով փափուկ համբույրը երեխայի համբույրի է նման: Դա ընտելացման համբույր է համարվում: Այդպես հիմնականում համբուրվում են երկար տարիներ միասին ապրող ամուսինները:
Պարանոցի համբույրը ցուցադրում է տղամարդու' կնոջը տիրելու ցանկությունը: Պարանոցը կանանց ամենազգայուն էրոգեն գոտիներից է, այդ իսկ պատճառով' արբեցնող ազդեցություն է գործում կնոջ վրա: Հատկանշական է, որ կանայք ավելի հազվադեպ են համբուրում տղամարդկանց պարանոցը:
Աչքերի համբույրը խոսում է իրական ռոմանտիկ սիրահարվածության և սիրելիի հանդեպ սրտահույզ վերաբերմունքի մասին: Պատանին աղջկա աչքերը համբուրում է, որպեսզի հեռացնի նրա կասկածները, վիշտը և տրտմությունը: Այս համբույրը խորհրդանշում է արցունքների մաքրում, կարեկցանք և սեր:
Օդային համբույրը ուշադրության և զգացմունքների արտահայտման նշան է: Երբ աղջիկն օդային համբույր է ուղարկում տղային, նշանակում է, որ դեմ չէ նրա հետ զվարճանալ: Որպես կանոն, օդային համբույրները հատուկ են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Այդպես նրանք իրենց վրա են հրավիրում տղամարդկանց ուշադրությունը:
Այտերի համբույրը համակրանքի, ընկերական զգացմունքների և ջերմության արտահայտություն է: Քթի համբույրը թեթև և վստահող համբույրներից է: Այն նշանակում է, որ նա դուրեկան անձնավորություն է:
Որովայնի համբույրը նշանակում է, որ տղամարդը ցանկանում է երեխա ունենալ տվյալ կնոջից: Վարսերի համբույրը նշանակում է, որ աղջկան իրոք սիրում են և կապված են նրա հետ:
Ձեռքի համբույրը տղամարդու կողմից ուշադրության և լավ դաստիարակության նշան է: