Կառավարությունը զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված նոր որոշում ընդունեց
Общество«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին:
«Այսպիսով, կկարգավորվեն դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները»,- ասաց Պաշտպանության նախարարը: