Չինաստանում «առանց վաճառողների» խանութ է բացվել
ОбществоԱրեւելյան Չինաստանի Նանկին քաղաքում բացվել է երկրում առաջին «առանց վաճառողների խանութը»։ Այն պատկանում է Suning Commerce Group ընկերությանը, փոխանցում է Newsru-ն։
Խանութում տեղադրված ինտելեկտուալ համակարգը դեմքերը ճանաչելու միջոցով նույնականացնում է հաճախորդներին։ Գնումներն ավարտելուց հետո պետք չէ վճարելու համար հերթ կանգնել։ Խանութից դուրս գալիս հաճախորդը կարող է ավտոմատ կերպով վճարել FinanceSN վճարման համակարգի միջոցով։