5 օր առաջ տրոլեյբուսի կողմից վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Общество5 օր առաջ վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 15.40-ին, տրոլեյբուսը Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Ռիտա Փիլոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15.30-ին, կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: