ԵՊՀ 30-ամյա կին դասախոսի առեւանգման գործով կա 3 մեղադրյալ. Նրանց եւ դասախոսին դեռ չեն հայտնաբերել
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի պետական համալսարանի դասախոսի առեւանգման գործով 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նա ընդգծեց, որ առեւանգված դասախոսը նույնպես չի հայտնաբերվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում սեպտեմբերի 1-ին ԵՊՀ մոտակայքից առեւանգել էին 30-ամյա կին դասախոսին: Դասախոսին, նախնական տվյալով, առեւանգել է 26-ամյա մի երիտասարդ հենց ԵՊՀ-ի մասնաշենքի մոտից, որը Արարատի մարզի բնակիչ է: