ԱՍՀՆ ՍԱՊԾ պետը պարգևատրել է աշխատանքային ստաժի գույքագրումն բարեխիղճ իրականացրած աշխատակիցներին
ОбществоՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ԱՍՀՆ ՍԱՊԾ) պետ Հովհաննես Սահակյանը հոկտեմբերի 6-ին շնորհակալագրեր է հանձնել տարածքային ստորաբաժանումների 10 աշխատակցի՝ շահառուների աշխատանքային ստաժի գույքագրումն արդյունավետ և բարեխիղճ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ծառայության պետի շնորհակալագրերին են արժանացել ՝
- Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Հարությունյանը
- Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժնիառաջատար մասնագետ Սոֆիա Չիլինգարյանը
- Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ռեփսիմե Կնազյանը
- Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատարմասնագետ Յուրիկ Պետրոսյանը
- Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Ֆրանգուլյանը
- Մասիսիսոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Պողոսյանը
- Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Ռուզաննա Հարությունյանը
- Դավիթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի ՏՏ սպասարկող մասնագետ Կարինե Սարգսյանը
- Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Գոհար Զաքարյանը
- Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Սոնյա Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար՝ Հովհաննես Սահակյանը շնորհավորել է պարգևատրվածներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և աշխատանքային հաջողություններ»: